Ֆրից Շտերն
Ֆրից Շտերն գերմ.՝ Fritz Stern | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1926[1][2][3][…] Վրոցլավ, Ներքին Սիլեզիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4] |
Մահացել է | մայիսի 18, 2016[5][6][1][…] (90 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Գերմանիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | պատմաբան, ոչ գեղարվեստական գրող և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Կոլումբիայի համալսարան, Ենայի համալսարան, Կոռնելի համալսարան և Բեռլինի ազատ համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմագրություն |
Անդամակցություն | BBAW?, Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[7] |
Ազդվել է | Lionel Trilling? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Elisabeth Sifton? |
Հայր | Rudolf Stern? |
Մայր | Catherine Stern? |
Fritz Stern Վիքիպահեստում |
Ֆրից Շտերն (գերմ.՝ Fritz Richard Stern; փետրվարի 2, 1926[1][2][3][…], Վրոցլավ, Ներքին Սիլեզիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4] - մայիսի 18, 2016[5][6][1][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), գերմանահրեական ծագմամբ ամերիկացի պատմաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրից Շտերնը հայրը եղել է բժիշկ, Առաջին համաշխարհային պատերազմի վետերան։ Մայրը եղել է ուսուցչուհի, դասագրքերի հեղինակ, դպրոցական կրթության բարեփոխիչ։ 19-րդ դարի վերջին ընտանիքը հուդայականությունից հրաժարվել և լյութերականություն է ընդունել։ Ֆրիցը կնքվել և անվանվել է պապի անունով, ով հայտնի քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրից Հաբերն էր։ Նա նույնպես ժամանակին ընդունել է լյութերականություն։ 1938 թվականին ընտանիքը, փախչելով նացիստներից, տեղափոխվել է ԱՄՆ և հիմնվել Նյու Յորքում։ Ֆրից Շտերնը ավարտել է Կոլումբիայի համալսարանը, իսկ 1953- 1997 թվականներին դասավանդել այնտեղ։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրից Շտերնի գիտական հետաքրքրությունների կենտրոնում են գերմանացիների և հրեաների հարաբերությունները 19-20-րդ դարերում՝ գերմանական նացիոնալիզմի վերելքի, հակասեմականության, քսենոֆոբիայի, «հատուկ ճանապարհի» գաղափարախոսության, նացիզմի ձևավորման և զարգացման, Հոլոքոստի սկսման և ծավալման շրջանակներում։ Նրա բոլոր աշխատությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մշակութային հուսահատության քաղաքականությունը։ Աշխատանք գերմանական գաղափարախոսության վերելքի մասին (1963)
- Պատմության տարբերակումները. Վոլտերից մինչ մեր օրերը (1970)
- Ոսկի և երկաթ. Բիսմարկը, Բլեյքրոդերը և Գերմանական կայսրության հիմնադրումը (1977)
- Ապազատականացման ձախողումները։ Էսսեներ Գերմանիայի ժամանակակից քաղաքական մշակույթի մասին (1973)
- Գերմանիա 1933. 50 տարի անց (1983)
- Երազանքներ և շփոթություններ.գերմանական պատմության դրաման (1987)
- Էյնշտեյնի գերմանական աշխարհը (1999)
- Հինգ Գերմանիաներ, որոնք ես գիտեմ (2006, հիշողություններ)
- Ոչ սովորական մարդիկ Դետրիխ Բոնհոֆֆեր և Հանս ֆոն Դոհնայի, and Hans von Dohnanyi, Հիտլերի դեմ են դուրս գալիս եկեղեցին և պետությունը (Էլիզաբեթ Շիֆթոնի համահեղինակությամբ), (New York Review Books Collections: 2013, ISBN 978-1590176818:
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրից Շտերնը 1999 թվականին արժանացել է «Գերմանացի գրավաճառների խաղաղության մրցանակին»։ 2002 թվականին դարձել է Վրոցլավի համալսարանի պատվավոր դոկտոր։ 2006 թվականին արժանացել է Գերմանիայի պատվավոր շքանշանի։ 2007 թվականին Բեռլինի հրեական թանգարանի կողմից արժանացել է «համբերության մրցանակի»։ 2009 թվականին արժանացել է «Մարիոն Դենգոֆի միցանակի» և այլ մրցանակների։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fritz Stern at 70/ Marion Fishel Deshmukh, Jerry Z. Muller, eds. Washington: German Historical Institute, 1997
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119491133 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.zeit.de/gesellschaft/2016-05/historiker-fritz-stern-ist-tot
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.nytimes.com/2016/05/19/books/fritz-stern-a-leading-historian-on-modern-germany-dies-at-90.html
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1990-1999/fritz-stern
- ↑ https://uni-tuebingen.de/fakultaeten/evangelisch-theologische-fakultaet/fakultaet/lucas-preis/preistraeger/bisherige-preistraeger/
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարցազրույց 2007 թվական Արխիվացված 2010-10-04 Wayback Machine (գերմ.)
- Ֆրից Շտերն։ Պատմության գլխավոր դասը Արխիվացված 2008-12-04 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրից Շտերն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Վրոցլավ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 18 մահեր
- 2016 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի պատմաբաններ
- Պատմաբաններ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Ակադեմիկոսներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Ոչ գեղարվեստական գրողներ