Ֆրանց Բրենթանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Բրենթանո
գերմ.՝ Franz Brentano
Ծնվել էհունվարի 16, 1838(1838-01-16)[1][2][3][…]
Բոպարդ, Պրուսիայի թագավորություն, Պրուսիայի թագավորություն
Մահացել էմարտի 17, 1917(1917-03-17)[1][2][3][…] (79 տարեկան)
Ցյուրիխ, Շվեյցարիա[4]
ԳերեզմանAltstadtfriedhof Aschaffenburg
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն[5]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[6] և անկրոնություն
Մասնագիտությունփիլիսոփա, հոգեբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան և JMU
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա[7]
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, JMU (1866), Թյուբինգենի համալսարան (1862), HU Berlin և Մյունստերի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][8]
Գիտական ղեկավարFranz Jakob Clemens?
Հայտնի աշակերտներԿազիմերզ Տվարդովսկի, Ալոիզ Ռիգլ, Էդմունդ Հուսերլ[6], Ալեքսիուս Մեյնոնգ, Զիգմունդ Ֆրոյդ[6], Christian von Ehrenfels?[6], Կառլ Շտումպֆ[6] և Թոմաշ Մասարիկ
Ամուսին(ներ)Ida Brentano? և Էմիլիե Բրենտանո
ՀայրՔրիստիան Բրենտանո
ՄայրԷմիլիե Բրենտանո
 Franz Brentano Վիքիպահեստում

Ֆրանց Բրենթանո (գերմ.՝ Franz Brentano; հունվարի 16, 1838(1838-01-16)[1][2][3][…], Բոպարդ, Պրուսիայի թագավորություն, Պրուսիայի թագավորություն - մարտի 17, 1917(1917-03-17)[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4]), ավստրիացի փիլիսոփա, հոգեբան։ Նրա հայացքները մեծապես նպաստեցին ֆունկցիոնալիզմի, ֆենոմենոլոգիայի, գեշտալտ և հումանիստական հոգեբանական ուղղությունների առաջացմանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1838 թվականի հունվարի 16-ին Գերմանիայի Մարիենբերգ քաղաքում։ Բեռլինի, Մյունխենի և Տյուբինգենի համալսարաններում ուսումնասիրում է աստվածաբանություն։ 1864 թվականին ձեռնադրվում է որպես կաթոլիկ հոգևորական, սակայն եկեղեցական որոշ դրույթների հետ անհամաձայնության պատճառով զրկվում է իր հոգևոր աստիճանից։ 1872 թվականին աշխատում է Վյուրցբուրգի համալսարանում՝ որպես պրոֆեսոր, իսկ երկու տարի անց տեղափոխվում Վիեննայի համալսարան։ Նրա ուսանողների շարքին են պատկանում այնպիսի հոգեբաններ, ինչպիսիք են Կարլ Շտուփֆը, Զիգմունդ Ֆրոյդը։ 1874 թվականին լույս է տեսնում Բրենթանոյի ամենահայտնի «Հոգեբանությունը էմպիրիկ տեսանկյունից» աշխատությունը, որտեղ նա հեռակա կերպով բանավիճում է Վիլհելմ Վունդտի հետ։ Որոշ ժամանակ ապրում է Իտալիայում, չզբաղեցնելով ոչ մի ակադեմիական պաշտոն։ Ֆրանց Բրենթանոն մահացել է 1917 թվականին մարտի 17-ին, Ցյուրիխում։

Գիտական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ Բրենթանոյի տեսակետը հակադիր էր Վիլհելմ Վունդտի տեսությանը։ Հենվելով արիստոտելյան փիլիսոփայության վրա՝ Բրենթանոն առաջադրում է գիտակցության հոգեբանության նոր տարբերակ, որի սահմաններում հստակորեն տարբերակւխւմ են ներքին հոգեկան փորձը և արտաքին ֆիզիկական աշխարհը, փորձի կառուցվածքային և գործողութային կողմերը։ Ըստ Բրենթանոյի, զգայության բովանդակությունը՝ զգայվող որակը, տարբերվում է ընկալման գործողությունից. առաջինն ունի ֆիզիկական, երկրորդը՝ հոգեկան բնույթ։ Նա դեմ էր Վունդտի այն գաղափարին, որ հոգեբանական հետազոտության հիմնական առարկան գիտակցության կառուցվածքային տարրերն են։ Ըստ Բրենթանոյի, նպատակահարմար է հետազոտել ոչ թե հոգեկան գործընթացների կառուցվածքային տարրերը՝ զգայական մտապատկերները, այլ հենց այդ գործընթացները՝ պատկերացումները, դատողությունները, հուզական գնահատականները, որպես ամբողջական գործողություններ։ Վերջիններով է պայմանավորված հոգեկան գործունեության ինտենցիան՝ ուղղվածությունը դեպի առարկան։ Առարկան, օբյեկտն, ըստ Բրենթանոյի՝ գիտակցությունից անկախ գոյություն ունեցող ֆիզիկական իրականությունը չէ։ Այն գոյություն ունի միայն այնքանով, որքանով իրականանում է գիտակցության մեջ՝ որպես երևույթ, որպես հոգեկան գործողության ինտենցիոնալ բաղադրիչ։

Իմացության հիմնահարցերի պարզաբանման համար Բրենթանոն նպատակահարմար էր գտնում հոգեբանության և իմացաբանության միավորումը։ Ըստ նրա, միայն այս ճանապարհով էր հնարավոր բացահայտել իմացական գործընթացի օրինաչափությունները։ Իր տեսությունը Բրենթանոն անվանում է փսիխոգնոզիա կամ ֆենոմենոգնոզիա, որտեղ հետազոտության հիմնական առարկաները իմացական գործողություններն ու գիտակցության մեջ ներկայացվող ֆենոմեններն են։ Այս տեսության կարևորագույն հասկացությունն ինտենցիոնալ գիտակցությունն է, որը նշանակում է, որ գիտակցական գործունեությունն ուղղված է դեպի իր առարկան, գիտակցումը միշտ ինչ-որ բանի գիտակցում է։ Հնարավոր չէ վերացական, առարկայից կտրված գիտակցության կամ մտածողության գոյությունը։ Իսկ քանի որ առարկան մեր գիտակցության մեջ իրականացող ֆենոմեններն են, հետևաբար, մարդուն հասանելի միակ իրական աշխարհը գիտակցվող առարկաների աշխարհն է։ Դրանից դուրս գտնվող առարկաներն ու դրանց ազդեցությունները ենթակա չեն հետազոտության։

Բրենթանոն դեմ էր լաբորատոր պայմաններում գիտակցության բովանդակության արհեստական մասնատմանը։ Նրա կարծիքով, հոգեկան գործողությունների հետազոտությունն անհրաժեշտաբար պետք է հիմնվեր էմպիրիկ, բնական պայմաններում իրականացվող դիտման մեթոդի վրա, որն, ըստ Բրենթանոյի, առավել լայն էր, քան ցանկացած այլ փորձարարական մեթոդ։ Այսպիսով, նոր զարգացող գիտական հոգեբանության ոլորտում, փորձարարական մեթոդների կողքին իր տեղն է գտնում դիտումը, որպես համակարգված հետազոտական մեթոդ։

Չնայած որ նախնական շրջանում, վունդտյան հոգեբանական համակարգի հետ մրցակցության մեջ Բրենթանոյի հոգեբանական հայացքները շատ դեպքերում մնում էին ստվերում, այդուհանդերձ դրանք մեծ արժեք ունեցան հոգեբանության զարգացման համար[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Брентано Франц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. LIBRIS — 2012.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Precht R. D. Sei du selbst: Eine Geschichte der Philosophie III — 2019. — Vol. 3.
  7. http://www.bbaw.de/die-akademie/akademiegeschichte/mitglieder-historisch/alphabetische-sortierung?altmitglied_id=337&letter=B
  8. CONOR.Sl
  9. Հոգեբանություն (ուսումնամեթոդական ձեռնարկ), Ե., ԵՊՀ հրատ., 2010, էջ 62-64։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Բրենթանո» հոդվածին։