Թոմաշ Մասարիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tomáš G Masaryk1918.jpg

Թոմաշ Մասարիկ (Masaryk) (1850-1937), չեխոսլովակյան պետական և քաղաքական գործիչ, փիլիսոփա։ 1882-1914-ին՝ Պրագայի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր։

«Ռեալիստների», որոնք ձգտում էին Չեխիայի ինքնավարությանը Ավստրո-Հունգարիայի կազմում, լիբերալ-քաղաքական խմբի հիմնադիրներից (1889)։ 1914-1918-ի առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ավստրիական ռեակցիայի, հակասեմականության դեմ և այլ առաջադիմական ելույթներով ձեռք է բերել ժողովրդականություն, քանիցս ընտրվել է ավստրիական պառլամենտի պատգամավոր։ 1887, 1889, 1910-ին այցելել է Ռուսաստան, հանդիպել Լև Տոլստոյի հետ։ 1913-ին հրատարակել է «Ռուսաստանը և Եվրոպան» գիրքը (հ. 1-2)։ 1914-ից վտարանդվել է։ 1917-1918-ին եղել է Ռուսաստանում, խրախուսել է ժամանակավոր կառավարության քաղաքականությունը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը դիմավորել է թշնամաբար։ 1918-ին Չեխոսլովակյան կորպուսի հակախորհրդային, հակահեղափոխական խռովության կազմակերպիչներից էր։ 1918-ին վերադարձել է Պրագա, ընտրվել է Չեխոսլովակիայի Հանրապետության նախագահ։ Արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվել է դեպի արևմտյան իմպերիալիստական տերությունները, վարել հակախորհրդային կուրս։ Որպես փիլիսոփա հետևել է անգլիական և ֆրանսիական պոզիտիվիստներին, հանդես է եկել մարքսիզմի, հեղափոխական-բանվորական շարժման դեմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png