Ֆրանսիական պարադոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չոր կարմիր գինու օգտագործումը համարվում է ֆրանսիական պարադոքսի հիմնական պատճառը

Ֆրանսիական պարադոքս կամ ֆրանսիական համախտանիշ, սիրտանոթային և ուռուցքաբանական հիվանդությունների համեմատաբար ցածր մակարդակ Ֆրանսիայի բնակիչների շրջանում բարձր կալորիականության սննդակարգ և մեծ քանակությամբ ճարպեր պարունակող սննդից։ Գիտնականներին առաջ են քաշում տարբեր վարկածներ այս երևույթի բացատրման համար և ամենատարածված տեսակետը համարվում է ֆրանսիական չոր կարմիր գինու օգտագործումը։

Վիճակագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ՄԱԿ-ի Սննդի և Գյուղատնտեսության կազմակերպության՝ ֆրանսիացիներն օրական միջինում օգտագործում են 108 գրամ կենդանական ծագման ճարպ, ամերիկացիները՝ 72: Բացի այդ Ֆրանսիայի բնակիչներն օգտագործում են 4 անգամ ավելի շատ յուղեր, 60%-ով ավելի պանիր և 3 անգամ շատ խոզի միս։ Ընդհանուր բալանսը շատ չի տարբերվում (171 գ/օր ընդդեմ 157 գ/օր), սակայն առավել վտանգավոր հագեցած ճարպերի քանակը զգալիորեն բարձր է։ Միևնույն ժամանակ, ըստ Բրիտանական սրտեր հիմնադրամի, մահացության մակարդակը սրտի կորոնար հիվանդություններից տղամարդկանց մոտ 35-74 տարեկան ԱՄՆ-ում կազմում էր 115 մարդ 100 հազար բնակչի հաշվարկով, Ֆրանսիայում նույն ցուցանիշը կազմում էր 83[1]։ Ուռուցքաբանական հիվանդությունների մակարդակը ֆրանսիացիների մոտ 25%-ով ցածր է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասկացության առաջացումը և լայն տարածումը գիտական ու լրագրողական շրջանակներում կապված է պրոֆոսոր Սերժ Ռենոդի (ֆր.՝ Serge Renaud) գործունեության հետ, ով եղել է գինու հատկությունների ուսումնասիրության ինստիտուտի ղեկավար։ Նաև 1978 թվականից իր ինստիտուտում 36 հազար ֆրանսիացիների մոտ հետազոտություն է անցկացվել, որպեսզի պարզեն առաղջական վիճակի և գինու օգտագործման հարաբերակցությունը։ 1991 թվականի նոյեմբերին ամերիկյան CBS ալիքի «60 րոպե» հաղորդմանը հրապարակեց իր հետազոտության միջանկյալ արդյունքները՝ տեղեկացնելով, որ օրական 1-2 բաժակ չոր կարմիր գինի օգտագործողներն ունեն սիրտանոթային համակարգի հիվանդությունների հիվանդացության ցածր մակարդակ, համեմատած շատ կամ քիչ ալկոհոլ օգտագործողների հետ, նաև այս մարդկանց մոտ կյանքի տևողությունը ավելի բարձր է։ Այդ երևույթը հանգեցրեց կարմիր գինու վաճառքի ավելացմանը ԱՄՆ-ում և մեծացրեց հետաքրքրությունը «ֆրանսիական պարադոքսի» հանդեպ[1]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր կարմիր գինի[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր կարմիր գինու "օգտակար ազդեցությունը" Սերժ Ռենոդը և այլ հետազոտողներ բացատրում են գինու մեջ պարունակող ալկոհոլի (ցածր չափաբաժինի օգտագործման դեպքում) և կենսաբանական ակտիվ նյութերի՝ ռեսվերատրոլի և այլ պոլիֆենոլներով։ Ալկոհոլի ցածր չափաբաժնի դրական ազդեցությունը սիրտանոթային համակարգի վրա ապացուցվել է վաղուց, իսկ ռեսվերատրոլը և պոլիֆենոլներիը դեռ օգտակար են համարվում հիպոթեզի շրջանակներում։ Գինու մեջ այս նյութերի պարունակությունն այնքան էլ մեծ չէ, որպեսզի հետազոտողները կարողանան ֆիքսվեն դրանց՝ օրգանիզմի վրա թողած ազդեցությանը։ Բացի այդ, գինու համնման կիրառումը Ֆրանսիայի հարևան երկրներում (Իսպանիա և Իտալիա) չեն առաջացնում համանման պարադոքս, որը հավանաբար վկայում է ֆրանսիացիների լավ առողջության համալիր պատճառների մասին[1]։ Ամեն դեպքում, անվիճելի է գինու չափավոր ընդունման օգտակար ազդեցությունը մարդու առողջության վրա՝ օրական մեկ-երկու բաժակ[2]։

Ընդհանուր սննդակարգ և կենսաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում ավանդական սննդակարգն ընդհանուր առմամբ համապատասխանում է սննդաբանների (դիետոլոգների) առաջարկություններին։ Օրինակ՝ համեմատաբար մեծ է ձկան, ձիթապտղի յուղի, թարմ մրգերի ու բանջարեղենների, քիչ քանակությամբ շաքար պարունակող ուտելիքների պահանջարկը։ Բացի այդ, սննդի ընդունմնան մշակույթը նույնպես նպաստում է առողջությանը. չափաբաժինը, որպես կանոն մեծ չէ և ուտում են չշտապելով. նախաճաշի և ճաշի, ճաշի և ընթրիքի միջև թեթև սնվելը տարածված չէ[1]։ Կլոդ Ֆիշլեն՝ Ֆրանսիական առողջապահության ինստիտուտի գիտնական, և Փոլ Ռոուզեն՝ Փենսիլվանիայի համալսարանի հոգեբան, լրացնում են հիպոթեզը էլ ավելի յուրահատուկ նկատառումներով։ Նրանք կարծում են, որ բացի բազմազան սննդակարգից և խիստ ռեժիմից՝ մեծ տեղ ունի նաև ֆրանսիացիների վերաբերմունքը ուտելիքին. ի տարբերություն շատ ազգերի՝ նրանք ուտելիքը համարում են մեծագույն հաճույք և երբեք մեղքի զգացում չեն ունենում ընդունած սննդից։ Այն իր հերթին ազատում է նրանց սթրեսից՝ բացասական կերպով ազդելով մարսողության և նյութերի փոխանակության վրա[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Михаил Бабинский. «Французский парадокс». WHYWHYWINE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. 2,0 2,1 Владимир Катин (2001 թ․ հունիսի 8). «Вино - залог здоровья?». Независимая газета. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. Лаура Фрейзер (26 Февраля 2001). «Французский парадокс». Русский журнал.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիական պարադոքս» հոդվածին։