Ֆեյսալ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
King Feisal I.jpg

Ֆեյսալ I, (որոշ աղբյուրներում նաև` Ֆայսալ, արաբ․՝ فيصل بن حسين‎‎, մայիսի 20, 1883 - սեպտեմբերի 8, 1933), Սիրիայի (1920-ին) և Իրաքի (1921-1933 թթ.) թագավոր Հաշիմյանների դինաստիայից։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) ժամանակ ամիրա Ֆեյսալը գլխավորել է արաբական ապստամբների հյուսիսային բանակը, որը 1918 թվականին թուրքերից ազատագրել է Սիրիայի և Անդրհորդանանի տարածքը։

1918-1920 թթ. Ֆեյսալը գլխավորել է Սիրիայի արաբական վարչությունը, 1920-ի մարտին հռչակվել Սիրիայի թագավոր։ Սիրիայի ֆրանսիական օկուպացիայից հետո, 1920 թվականի հուլիսի վերջին, վտարվել է երկրից։ 1921 թվականի օգոստոսին անգլիական գաղութային իշխանությունների աջակցությամբ հռչակվել է Իրաքի թագավոր։

Հենվելով ֆեոդալակալվածատիրական շրջանակների վրա՝ վարել է հետադիմական քաղաքականություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png