Ֆեյսալ-Վեյցման համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խայիմ Վեյցման և Էմիր Ֆեյսալ

Ֆեյսալ-Վեյցման համաձայնագիր, 1919 թվականի հունվարի 3-ին Հիջազի էմիր Ֆեյսալի և Համաշխարհային սիոնիստական կազմակերպության ապագա նախագահ Խայիմ Վեյցմանի մինչև ստորագրված համաձայնագիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի նոյեմբերի 2–ին Անգլիան հանդես եկավ Պաղեստինում «հրեաների համար ազգային օջախի» ստեղծման մասին հռչակագրով։ Այն վերջինիս արտաքին գործերի նախարար Արթուր Ջեյմս Բալֆուրի անունով անվանվեց «Բալֆուրի հռչակագիր»։ Չնայած սիոնիզմի ձգտմանը՝ հասնել Պաղեստինի «որպես հրեա ժողովրդի ազգային օջախի» ճանաչմանը, հռչակագրի վերջնական տարբերակը կազմված էր բավականին զգույշ արտահայտություններով։

Հարգելի Լորդ Ռոտշիլդ

Ես մեծ հաճույքով փոխանցում եմ ձեզ հրեական սիոնիստական ձգտումների նկատմամբ համակրանքի Նորին Գերազանցության կառավարության հետևյալ հռչակագիրը, որը ներկայացվել և հավանության է արժանացել կառաբարության կողմից.

« Նորին մեծություն կառավարությունը բարյացակամ է դիտարկում Պաղեստինում հրեա ժողովրդի համար «ազգային տան» ստեղծման գաղափարը և ամեն ջանք կգործադրի այդ նպատակի իրականացումը խթանելու համար, այսուհանդերձ պետք է հստակ գիտակցվի, որ ոչ մի քայլ չի ձեռնարկվի, որը կարող է վնաս հասցնել Պաղեստինի ոչ հրեական համայնքի քաղաքական և կրոնական իրավունքներին կամ այլ երկրներում բնակվող հրեաների իրավունքներին և նրանց քաղաքական կարգավիճակին»։

Ես երախտապարտ կլինեմ, եթե Դուք այս հռչակագիրը փոխանցեք Սիոնիստական Դաշնությանը։

- Հարգանքներով՝ ԱՐԹՈՒՐ ՋԵՅՄՍ ԲԱԼՖՈՒՐ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար

Փարիզի խաղաղության վեհաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի խաղաղության վեհաժողովը հրավիրվել էր առաջին աշխարհամարտում հաղթանակած գերտերությունների կողմից պետությունների հետ հաշտության պայմանգրերի կնքման համար։ Անցկացվել է դադարներով և տևել է 1919 թվականի հունվարի 18-ից մինչև 1920 թվականի հունվարի 21-ը։ Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոն կոնֆերանսն անցկացնելու վայր էր առաջարկել Փարիզը։ Նա հիմնավորում է դա նրանով, որ Ֆրանսիան ամենամեծ վնասներն է կրել պատերազմի ընթացքում, և որ դա կլինի բարոյական բավարարում ֆրանսիացիների համար։ Առաջարկն ընդունվում է և հենց այդ պատճառով էլ կոնֆերանս անվանվում է Փարիզյան։ Վեհաժողովին ամենաազդեցիկ դերն էր խաղում «մեծ քառյակը»՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը, Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոն և Իտալիայի վարչապետ Վիտորիո Օռլանդոն։

«Մեծ քառյակ» կամ «Չորսի խորհուրդ»
ձախից աջ
Դեյվիդ Լլոյդ Ջորջ, Վիտորիո Օռլանդո
Ժորժ Կլեմանսո և Վուդրո Վիլսոն

Կոնֆերանսը նախապատրաստում էր պայմանագրեր Գերմանիայի (Վերսալյան պայմանագիր, 1919 հունիսի 28), Ավստրիայի (Սեն-Ժերմենի պայմանագիր, 1919 սեպտեմբերի 10), Բուլղարիայի (Նեի պայմանագիր, 1919 նոյեմբերի 27), Հունգարիայի (Տրիանոնի պայմանագիր, 1920 հունիսի 4-ին), և Օսմանյան կայսրության (Սևրի պայմանագիր 1920 օգոստոսի 10) հետ։ Խաղաղության կոնֆերանսի հիմնական խնդիրներն էին՝

  1. Իրավաբանորեն հաստատել առաջին աշխարհամարտի ավարտը, որի համար նախատեսվում էր մշակել և ստորագրել հաշտության պայմանագրեր Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ։
  2. Պատերազմի ընթացքում կործանվել էին կայսրություններ, այդ թվում նաև Ռուսաստանի, Ավստրո-Հունգարական, Օսմանյան և Գերմանական կայսրությունները։ Կայսրությունների ավերակների վրա ստեղծվել էին երիտասարդ, անկախ պետություններ։ Դրանց շարքերում էին Ուկրաինան, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Ֆինլանդիան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Ավստրիան, Հունգարիան, Չեխոսլովակիան, և Սերբ-Խորվաթա-Սլովենական թագավորությունը։
  3. Պատերազմի ընթացքում տարածվում է այն միտքը, որ դա պետք է լինի վերջին պատերազմը մարդկության պատմության մեջ։ Դրա համար առաջարկվում է ստեղծել միջազգային կազմակերպություն, որը կպաշտպաներ խաղաղությունն ամբողջ աշխարհում։
Օսմանյան կայսրության բաժանումը ըստ Սևրի պայմանագրի

Կոնֆերանսի նախորյակին, հետո նաև նրա ընթացքում քննարկվում է Խորհրդային միությանը հրավիրելու հարցը։ Չնայած ոչ ոք չէր հերքում Ռուսական կայսրության զորքերի ներդրումը պատերազմի հաղթանակի գործում, բայց Ռուսաստանը չհրավիրվեց կոնֆերանսին հետևյալ պատճառներով՝

  1. Ռուսաստանին Անտանտի անդամներն անվանում էին դաշնակիցների դավաճան, քանի որ նա 1918 թվականի մարտի 3-ին Բրեստում հաշտություն էր կնքել Գերմանիայի հետ և դուրս էր եկել պատերազմից։
  2. Բոլշևիկյան ռեժիմը համարում էին ժամանակավոր և չէին պատրաստվում այն ընդունել, իսկ նրա ներկայացուցչի հրավիրումը կնշանակեր փաստացի ընդունում։
  3. Հայտարարվել էր, որ կոնֆերանսին հրավիրվում են հաղթանակաց երկրները, իսկ Ռուսաստանը հաղթանակաց երկիր չէր։ Այսպիսով Ռուսաստանը կոնֆերանսին չմասնակցեց։

Համաժողովին մասնակցող երկրների ներկայացուցչական մարմինները բաժանվեցին չորս բաժինների՝

  1. Պատերազմող տերությունները՝ «ընդհանուր հետաքրքրություններ ունեցող», ԱՄՆ, Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա Իտալիա և Ճապոնիա։ Այս երկրները մասնակցելու են բոլոր հավաքներին։
  2. Պատերազմող երկրները՝ «անձնական հետաքրքրություններ ունեցող», Բելգիա, Հունաստան, Չինաստան, Հիջազ, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա։ Նրանք մասնակցելու էն այն քննարկումներին, որոնք կապված են իրենց հետ։
  3. Երկրներ, որոնք գտնվում են գերմանական խմբավորման հետ դիվանագիտական հարաբերությունների խզման եզրին՝ Էկվադոր, Պերու, Բոլիվիա և Ուրուգվայ։ Նրանք մասնակցելու էն այն քննարկումներին, որոնք կապված են իրենց հետ։
  4. Կազմավորման ընթացքում գտնվող չեզոք երկրներ, նրանք կարող են մասնակցել միայն, եթե հրավիրվեն առաջին կատեգորիում գտնվող երկրներից մեկի կողմից։

ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը շտապում էր ավարտին հասցնել Ազգերի Լիգայի կանոնադրությունը։ Նա առաջարկեց քննարկման հիմք ընդունել անգլո-ամերիկական համատեղ նախագիծը.

Եղբայրներ, մենք ունենք ընդհանուր նպատակ։ Նախկինում մենք չէինք հասկանում դա, բայց հիմա մենք ընդունում ենք դա։ Եվ ահա մեր բարեկամության և եղբայրության համաձայնագիրը։

Ազգերի լիգան ընդունում էր, որ ցանկացած պատերազմ «հետաքրքրում է լիգային» և ինքը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները խաղաղության պահպանման համար։ Եթե լիգայի անդամը պատերազմ է սկսում՝ չնայած իր վրա վերցրած պարտավորություններին, ապա մնացած անդամները պարտավորվում են խզել ամեն տեսակի ֆինանսական և տնտեսական հարաբերությունները նրա հետ։ Եվ վերջապես Ազգերի լիգայում ստեղծվում է աշխատանքի միջազգային բյուրո։ Այն երկրները, որոնք չեն հրավիրվել անդամակցելու Ազգերի լիգիային, կարող էին միանալ աշխատանքի բյուրոին, այսպիսով այն դառնում էր փորձնական մի վայր նրանց համար, ովքեր հետագայում կցանկանան անդամակցել լիգային։

Հաշտության պայմանագրի կետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիր Ֆեյսալը, ով ներկայացնում էր արաբական Հիջազի թագավորությունը և հանդես էր գալիս նրա անունից և բժիշկ Խայիմ Վեյցմանը՝ սիոնիստական կազմակերպության անունից՝ հիշեցնելով ռասայական և հին կապերի մասին երկու ազգերի միջև, ինչպես նաև, որ իրենց նկրտումներին հասնելու համար ամենավստահելի ճանապարհը նեղ համագործակցությունն է Արաբական պետության և (հրեական պետության) Պաղեստին զարգացման համար, ցանկանալով հետագա համագործակցության և հարաբերությունների ամրապնդմանը, համաձայնության եկան հետևյալ կետերում Փարիզի խաղաղության վեհաժողովում 1919 թվականի հունվարի 3-ին՝

կարմիրով նշված են հրեական պետության սահմանները՝ ըստ Սիոնիստների.
ներկայացվել է Փարիզի խաղաղության վեհաժողովին
  • Հոդված 2. Խաղաղ համաձողովում քննարման ավարտից հետո արաբական և հրեական պետությունների միջև անհապաղ ստեղծվելու են սահմանների ընգծման հատուկ հանձնաժողովներ, որոնք պետք է հավանության արժանանան կողմերի կողմից։
  • Հոդված 3. Պաղեստինի օրենսդրության և կառավարման հարցում օգտագործվելու են այն չափանիշները, որոնք ավելի համապարփակ են երաշխավորում 1917 թ նոյեմբերի 2-ին ընդունված Բալֆուրի հռչակագիրը։
  • Հոդված 4. Նախաձեռնվելու են բոլոր անհրաժեշտ քայլերը խրախուսելու համար հրեաների ավելի լայն ներգաղթ դեպի Պաղեստին և հնարավորության դեպքում նրանց տեղավորել զարգացած հողագործական վայրերում, դրա հետ մեկտեղ արաբ ավատատերերը և հողագործների մասնաբաժիները չպետք է խախտվեն, իսկ եթե անհրաժեշտ է տրվեն արագ տնտեսական զարգանալու համար աջակցություն։
  • Հոդված 5. Չպետք է լինեն օրենքներ կամ օրենսդրական որոշումներ, որոնք սահմանափակում կմցնեն դավանանքի ազատության մեջ։ Երբեք քաղաքացիական և քաղաքական իրավունքները չպետք է կախված լինեն կրոնական պատկանելիությունից։
  • Հոդված 6. Իսլամի սուրբ վայրերը լինելու են մուսուլմանների կառավարման տակ։
  • Հոդված 7. Սիոնիստական կազմակերպությունը նախատեսում է Պաղեստին ուղարկել հատուկ հանձնաժողով, որը կքննի երկրի տնտեսական հնարավորություններ և կտրամադրի միջոցներ նրա զարգացման համար։ Սիոնիստական կազմակերպությունը կտրամադրի այս հանձնաժողովը արաբական պետությանը, որպեսզի նա հսկի այս գործընթացը։
  • Հոդված 9. Բոլոր տարաձայնությունները, որոնք կարող են առաջանալ այս համաձայնագրի հետ կապված, կտրվեն երրորդ կողմին քննարկելու համար՝ Բրիտանիայի կառավարությանը։
    - Հոդվածներ պայմանագրից

Էմիր Ֆեյսալը նաև առանձին պայմանավորվածություն էր ձեռք բերել, ըստ որի՝ եթե արաբական խնդիրները լուծվեն այնպես, ինչպես ինքը խնդրել է հուշագրում, որն ուղարկվել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարին հունվարի 4-ին, ապա ինքը կկատարի վերը նշված համաձայնագրի բոլոր կետերը։ Հակառակ դեպքում ինքը հանում է իր վրայից պատասխանատվությունը վերը նշված համաձայնագրի պայմանների չկատարման համար։

Հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականի նոյեմբերի 11-ին Պաղեստին է ժամանում Բրիտանական թագավորական հանձնաժողովը՝ լորդ Ուիլյամ Ռոբերտ Պիլի գլխավորությամբ։ Նա Հնդկաստանի հետ հարցերով Մեծ Բրիտանիայի նախկին պետքարտուղարն էր։ Համաձայնագրի հետ կապված զեկույցում Պիլը նշել էր՝ զեկույցում, կապված Ֆեյսալ-Վեյցման համաձայնագրի հետ, ասվում էր հետևյալը՝

Ուիլյամ Ռոբերտ Պիլ
Իսկապես, երբ էմիր Ֆեյսալը կնքում էր այդ համաձայնագիրը իր հոր անունից, նա հանդես չէր գալիս որպես Պաղեստինի արաբների լիազոր ներկայացուցիչ։ Սակայն արաբները Սիրիան ընդունում էին որպես միասնական պետություն, իսկ Սիրիայում էմիրին ընդունում էին որպես առաջնորդի, և իսկապես, եթե հույսերը արդարանային, ապա իրադարձությունները Պաղեստինում կզարգանային բավականին խաղաղ պայմաններում։ Եթե շերիֆ Հուսեյնը և էմիր Ֆեյսալը ստանային այն, ինչին ձգտում էին՝ միասնական և ինքնիշխան արաբական պետություն, նրանք կհրաժարվեին իր չափսերով փոքր Պաղեստինից հօգուտ հրեաների։
- Ուիլյամ Պիլ

1930-ական թվականներին Գերմանիայում ֆաշիստների իշխանության գալուց հետո սկսվում է հրեաների զանգվածային ներգաղթը դեպի Պաղեստին, որն էլ սրեց հարաբերությունները արաբների մոտ նրանց նկատմամբ։ 1929 թվականի օգոստոսին Երուսաղեմում «լացի պատի» մոտ տեղի ունեցավ արաբա-հրեական ծայրահեղականների ընդհարումը, որն էլ ազդակ հանդիսացավ արաբա-հրեական զինված ընդհարումների առաջացման համար։ Հենց այս ամսաթիվը կարելի է համարել արաբա-հրեական կոնֆլիկտի սկզբնաղբյուր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]