Ֆելիքս Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆելիքս Սիմոնյան
Ծնվել էապրիլի 27, 1942 (82 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթավջութակահար, կոմպոզիտոր և մանկավարժ
Գործիքներթավջութակ
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Ֆելիքս Սիմոնյան (1942, ապրիլի 27, Երևան), հայ թավջութակահար, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984 թ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Սիմոնյանը ծնվել է Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը։ Աշակերտել է ռուս դիրիժոր, թավջութակահար Մստիսլավ Ռոստոպովիչին։ 1976-1990 և 1990-2000 թվականներին եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական լարային քառյակի թավջութակահարը։ Մենահամերգներով և քառյակի կազմում հանդես է եկել Փարիզի «Gaveau Halls»-ում, Վիեննայի պետական թատրոնում, Զալցբուրգի Մոցարտեումում, Ստոկհոլմի թագավորական, Վենետիկի Դոժերի պալատում, Բուենոս Այրեսի «Colon» համերգասրահում, Պորտուգալիայի «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամում»։ Կատարել է Ֆրանց Շուբերտի, Բեթհովենի, Օնեգերի, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Սիմոնյանի համար գրվել են ավելի քան 60 երկեր։ Նրա գրած երաժշտությունները կատարվել են Հայաստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Վրաստանում, Հունաստանում, Շվեդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում և այլուր[1][2][3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նարեկացի»[4]
  • «Տեսանելիից վեր»
  • «Կիլիկիա»

Գործիքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Մառե՝ «Ֆոլիա»
  • Գ. Ֆրեսկոբալդի՝ «Կասսադո», « Տոկկատա»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984 թ.
  • ՀՀ պետական մրցանակ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆելիքս Սիմոնյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  2. «SIMONIAN Félix». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  3. «Concert de Félix Simonian / Violoncelle Solo». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  4. «Տեսանելիից վեր»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]