Օքսիդիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օքսիդիչներ
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Օքսիդիչ քիմիկատների միջազգային պիկտոգրամ
Ապրանքային պիտակ` օքսիդացնող նյութերի համար

Օքսիդիչներ, այլ նյութեր օքսիդացնելու հատկություն ունեցող քիմիական նյութեր։ Օքսիդացնել ասելով՝ հասկանում ենք էլեկտրոն կորզելու գործընթաց։ Սովորական օքսիդիչներն են՝ թթվածինը, ջրածնի պերօքսիդը և հալոգենները։ Մի դեպքում օքսիդիչն իրենից ներկայացնում է նյութ, որը ռեակցիայի ընթացքում էլեկտրոններ է վերցնում փոխազդող նյութի ատոմներից, մյուս դեպքում այն իրենից ներկայացնում է նյութ, որը տալիս է իր էլեկտրաբացասական ատոմը, սովորաբար թթվածինը։ Այրման, պայթյունի և օրգանական օքսիդավերականգնման ռեակցիաների ժամանակ տեղի է ունենում էլեկտրաբացասական ատոմի՝ թթվածնի տեղափոխում։

Էլեկտրոն ընդունողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսիդավերականգնման ռեակցիան էլեկտրոնների անցումներով իրականացվող ռեակցիա է, որին մասնակցում են օքսիդիչը (էլեկտրոնների ակցեպտոր) և վերականգնիչը (էլեկտրոնների դոնոր)։ Դասական մետաղօրգանական օքսիդիչ է հանդիսանում ֆերոցենիում իոնը՝ Fe(C
5
H
5
)+
2
, որն էլեկտրոն ընդունելով վեր է ածվում Fe(C5H5)2 նյութին։ Ամենաուժեղ էլեկտրոնային ակցեպտորներից, որը հասանելի է վաճառքում, կապույտ գույնի կատիոն ռադիկալ նյութն է, որն ստանում են N(C6H4-4-Br)3 նյութից[1]։

Տետրացիանոխինոդիմեթանը հանդիսանում է էլեկտրոնների օրգանական ակցեպտոր

Կան տարբեր աղյուսակներ, որոնցում ներկայացված են զանազան ռեագենտների էլեկտրոն ընդունելու հատկությունները՝ օքսիդավերականգնման պոտենցիալը, օրինակ՝ Ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալ (տվյալների էջ)։

Ատոմ փոխանակող օքսիդիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ դեպքերում օքսիդիչն իր մոլեկուլում առկա թթվածնի ատոմը «տալիս է» այն նյութին, որի հետ փոխազդում է։ Այս համատեքստում օքսիդիչը կարող է անվանվել օքսիգենացնող ռեագենտ կամ թթվածին փոխանցող ագենտ։ Օրինակ՝ MnO
4
(պերմանգանատ իոն), CrO2−
4
(քրոմատ իոն), OsO4 (օսմիումի քառօքսիդ), և հատկապես ClO
4
(պերքլորատ իոն)։ Բոլոր նշված նյութերը պարունակում են թթվածին։ Որոշ դեպքերում այս նյութերը կարող են հանդես գալ որպես էլեկտրոնային ակցեպտորներ՝ կախված փոխազդող նյութի բնույթից։

Ոժեղ օքսիդիչի և վերականգնիչի միջև ընթացող ռեակցիայի ցուցադրություն։ Մի քանի կաթիլ գլիցերինը (վերականգնիչ) ավելացնում են մանրացված կալիումի պերմանգանատի (ուժեղ օքսիդիչ) վրա, սկսվում է բուռն ռեակցիա, որն ուղեկցվում է ինքնաբոցավառմամբ։ Մակեդոնիայի Կիրիլ և Մեֆոդի համալսարան, քիմիայի ֆակուլտետ։

Օքսիդացնող ագենտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգավոր նյութերի որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգավոր օքսիդացնող քիմիկատն այն նյութն է, որը կարող է առաջացնել կամ նպաստել այլ նյութի այրմանը[2]։ Այս սահմանման համաձայն՝ որոշ նյութեր, որոնք վերլուծաբան քիմիկոսների կողմից դասակարգված են որպես օքսիդիչներ, չեն համարվում վտանգավոր օքսիդիչներ։ Դրա օրինակ է հանդիսանում կալիումի երկքրոմատը, որը չի անցնում օքսիդացնող նյութի վտանգավոր ապրանքատեսակի փորձարկում։ ԱՄՆ տրանսպորտի նախարարությունն ունի օքսիդիչ նյութերի կոնկրետ սահմանում։ Գոյություն ունի օքսիդիչների երկու սահմանում, դրանք են՝ 5-րդ դասի 5.1 (а) 1 և 5.1 (а) 2 ենթադասերը։ Առաջին ենթադասը վերաբերում է պինդ օքսիդիչներին, որոնց այրման ժամանակամիջոցը փոքր կամ հավասար է կալիումի բրոմատի և ցելյուլոզի 3:7 հարաբերակցությամբ խառնուրդի այրման ժամանակամիջոցին։ Երկրորդ ենթադասը վերաբերում է հեղուկ օքսիդիչներին, որոնք 690-2070 կՊա ճնշման դեպքում ինքնաբոցավառվում են ավելի կարճ ժամանակամիջոցում, քան 1:1 հարաբերությամբ 65 % ազոտական թթվի և ցելյուլոզի խառնուրդը[3]։

Ընդհանուր օքսիդիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելանյութ Արգասիք
O2 թթվածին Տարբեր օքսիդներ, հիմնականում՝ H2O և CO2
O3 օզոն Տարբեր՝ կետոններ, ալդեհիդներ, ջուր
F2 ֆտոր F
Cl2 քլոր Cl
Br2 բրոմ Br
I2 յոդ I, I
3
ClO հիպոքլորիտներ Cl, H2O
ClO
3
քլորատներ
Cl, H2O
HNO3 ազոտական թթու NO ազոտի ենթօքսիդ
NO2 ազոտի երկօքսիդ
SO2 ծծմբի երկօքսիդ S ծծումբ
(Ավելի շատ հանդես է գալիս որպես վերականգնիչ)
Վեցվալենտ քրոմ
CrO3 քրոմի եռօքսիդ
CrO2−
4
քրոմատներ
Cr
2
O2−
7
երկքրոմատներ
Cr3+, H2O
MnO
4
պերմանգանատներ
MnO2−
4
մանգանատներ
Mn2+ (թթվային) կամ
MnO2 (հիմնային)
ռութենիումի քառօքսիդ
օսմիումի քառօքսիդ
Օրգանական սինթեզներ
H2O2 և այլ պերօքսիդներ Տարբեր, ներառյալ՝ օքսիդներ և ջուր
Tl(III) թալիումի միացություններ Tl(I) թալիումօրգանական միացություններ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. N. G. Connelly, W. E. Geiger (1996). «Chemical Redox Agents for Organometallic Chemistry». Chemical Reviews. 96 (2): 877–910. doi:10.1021/cr940053x. PMID 11848774.
  2. Australian Dangerous Goods Code, 6th Edition
  3. 49 CFR 172.127 General Requirements for Shipments and Packagings; Subpart D