Բջջանյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բջջանյութը

Բջջանյութ, բուսական բազմաշաքար, կենսապոլիմեր, Երկրի վրա ամենատարածված օրգանական նյութը ։Այն օժտված է մեծ ամրությամբ և բույսերում կատարում է հենարանի դեր։ Բջջանյութը կառուցված է β-գլյուկոզի մնացորդներից և ունի գծային կառուցվածք։ Բջջանյութի մոլային զանգվածն ընկած է 400 հազարից 2 միլիոնի սահմաններում։ Ընդհանուր կառուցվածքը՝ [C6H7O2(OH)3]n Մարդու օրգանիզմը չի կարողանում յուրացնել բջջանյութը,քանի որ չկա այն ֆերմենտը,որն անհրաժեշտ է բջջանյութի մակրոմոլեկուլում β-գլյուկոզի մնացորդների միջև եղած կապը խզելու համար. միայն որոճող կենդանիներն ունեն նման ֆերմենտներ։

Բջջանյութի քիմիական հատկությունները[խմբագրել]

Բջջանյութի հիդրոլիզը[խմբագրել]

Հանքային թթուների առկայությամբ, բջջանյութից թթվային հիդրոլիզով ստացվում է գլյուկոզ,որը խմորվում է և առաջանում է էթանոլ («Հիդրոլիզային սպիրտ»), որն օգտագործվում է կաուչուկի ստացման համար և որպես լուծիչ։ Սակայն այս եղանակով ստացված էթիլսպիրտից ալկոհոլային խմիչքներ պատրաստել չի կարելի։

C6H12O6 ——> 2C2H5OH + 2CO2

Բջջանյութի Էսթերները[խմբագրել]

Բջջանյութի մակրոմոլեկուլներում պարունակվող OH խմբերի քիմիական փոխարինումների արդյունքում առաջանում են բազմաշաքարների ածանցյալներից՝ էսթերները։ Պոլիմերի մոլեկուլում յուրաքանչյուր միաշաքարային կկնվող օղակ պարունակում է 3 հիդրօքսիլային խումբ, որոնց շնորհիվ ստացվում են Էսթերները։

Ազոտաթթվական էսթերներ[խմբագրել]

Ազոտաթթվական էսթերները դյուրավառ նյութեր են և ստացվում են՝ ծծմբական թթվի առկայությամբ բջջանյութի վրա ազոտական թթու ազդելու հետևանքով։

Քացախաթթվական էսթերներ[խմբագրել]

Քացախաթթվական էսթերներից են երկացետատը և եռացետատը,որոնք արտաքին տեսքով շատ նման են բջջանյութին։ Մեծ կիրառում ունեն ացետատային մանրաթելի ստացման գործում

Նիտրոբջջանյութեր[խմբագրել]

Բամբակի մեջ պարունակվում է 90-95 % բջջանյութ

Ազոտական թթվի խտությունից և այլ պայմաններից կախված՝ ստացվում է բջջանյութի միանիտրատ, երկնիտրատ, եռնիտրատ, որոնց այլ կերպ անվանում են նիտրոբջջանյութեր։

Կոլօքսիլին[խմբագրել]

Միա- և երկնիտրաբջջանյութի խառնուրդն անվանում են կոլօքսիլին։ Կոլօքսիլինի լուծույթը սպիրտի և երկէթիլեթերի խառնուրդում անվանում են կոլոդիում։ Այն օգտագործվում է բժշկության մեջ փոքր վերքերի փակման ու վիրակապերը մաշկին կպցնելու համար։ Եռնիտրատը (Պիրօքսիլին) ը խիստ պայթուցիկ նյութ է և կիրառվում է անծուխ վառոդի արտադրությունում։ Կոլօքսիլինի և կամֆորայի սպիրտային լուծույթի չորացումից ստացվում է ցելուլոիդ, որն կենցաղում օգտագործվող պլաստմասաներից մեկն է։ Կոլօքսիլինի լուծույթներն (օրգանական լուծչներում) օգտագործվում են որպես նիտրոլաքեր, իսկ ներկեր ավելացնելիս՝ որպես կայուն և որակյալ նիտրոներկեր։

Բջջանյութի պարունակությունը տարբեր նյութերում[խմբագրել]

Մեծ քանակով բջջանյութ պարունակվում է բամբակում (95-98 %),վուշի թելերում (60-85-%),փայտում (40-45%)։ Փայտանյութի քիմիական վերամշակումից առանձնացվում է գրեթե մաքուր բջջանյութ, որը մեծ կիրառում ունի թղթի, արհեստական մետաքսի և այլ մանրաթելերի արտադրությունում։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Քիմիա 11. ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր [1]

Ծանոթագրություններ[խմբագրել]