Օր. Ն. Ս.-ին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Օր. Ն. Ս.-ին»
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1893 թվական, հունվարի 14
ՎիքիդարանՕր. Ն. Ս.-ին

«Օր. Ն. Ս.-ին», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], որը գրվել է 1893 թվականի հունվարի 14-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 636-րդ համարում (լրացուցիչ) պահվում է Նունե Սողալյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը՝ թվագրված՝ «93 1/14»։

Առաջին անգամ տպագրվել է 1972 թվականին՝ Բանբեր Երևանի համալսարանի առաջին համարի 152-րդ էջում։ Հրատարակել է Արամ Ինճիկյանը հետևյալ ծանոթագրությամբ.

«Նունե Սողալյանը 90-ական թվականներին Թիֆլիսում աչքի ընկնող հայ մտավորական կանանցից է եղել, մանկավարժ, հարել է Հնչակյան կուսակցությանը, բարեկամական կապեր է ունեցել ժամանակի հայ գրողների, մասնավորապես Ղազարոս Աղայանի և Թումանյան հետ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 649.