Օձակեր արծիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օձակեր արծիվ
Օձակեր արծիվ
Հասուն օձակերը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեանմաններ
Ընտանիք Ճուռակներ
Ենթաընտանիք Օձակերներ
Ցեղ Իսկական օձակերներ
Տեսակ Օձակեր արծիվ
Լատիներեն անվանում
Circaetus gallicus (Gmelin, 1788)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրում

     Կլոր տարին      Ձմեռում

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 175502
NCBI 43465

Օձակեր արծիվ (լատ.՝ Circaetus gallicus), եվրոպական օձակեր, ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։ Հայաստանում բնադրող-չվող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 62-67 սմ է, թևերի բացվածքը՝ 185-195 սմ, կենդանի զանգվածը՝ 1,5-2 կգ։ Էգը խոշոր է արուից։ Խոշոր թռչուն է՝ լայն գլխով, երկար ու լայն թևերով, պոչը՝ 3-4 նկատելի շերտերով։ Գունավորումը փոփոխական է. բաց գույնի անհատները վերևից բաց դարչնագույն են, ներքևից՝ սպիտակավուն՝ թույլ նախշերով, թևերի ծայրերը՝ մուգ։ Մուգ անհատները վերևից մոխրագույն-դարչնագույն են, ներքևից՝ ավելի հստակ զոլերով։ Մուգ գլուխը և կրծքի վերին մասը կնգուղի տպավորություն են ստեղծում։ Առավելապես հանդիպում է առանձին անհատներով։ Անզգույշ է վտանգի պահին։ Հաճախ կանգ է առնում օդում, կերակրվում է միայնակ կամ զույգերով։ Հայաստանում տարածված է Տավուշի մարզի, Գեղամա, Զանգեզուրի կիսաանապատային նախալեռներում, ժայռերի և անտառների հարևանությամբ։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է առավելապես թունավոր օձերով (գյուրզա, հայկական իժ և այլն)։ Օձին ճանկում է գլխից կամ գլխին մոտ հատվածից՝ խուսափելով օձի կծելուց, որը մահաբեր է նրա համար։

Չու[խմբագրել]

Գարնանային վերադարձը՝ ապրիլի սկզբին։ Բույնը փոքր հարթակ է՝ ճյուղերից և կանաչ բույսերից։ Բնադրում է ծառերին։ Թխսակալում են էգը և արուն՝ մոտ 40 օր։ Ձագերը 70-80-րդ օրը տիրապետում են թռիչքին։ Աշնանային չուն՝ սեպտեմբերի վերջ-հոկտեմբերի սկզբին։

Հատուկ պահպանություն[խմբագրել]

Հաջողությամբ բազմանում է Խոսրովի անտառ արգելոցում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։