Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ...»
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1919
Հրատարակչություն«Քառյակներ» ժողովածու
ՎիքիդարանՔուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ

Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ»Հովհաննես Թումանյանի քառյակներից, հեղինակն այն գրել է 1919 թվականի դեկտեմբերին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է այս բանաստեղծության երեք ինքնագիր։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 29-րդ էջում, այնուհետև՝ Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 58-րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 211֊րդ էջում։

Քառյակն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «բանաստեղծություններ» ժողովածուից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 523.