Քեվին Գառնեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեվին Գառնեթ
Kevin Garnett 2008-01-13.jpg
Ակումբ Բոստոն Սելտիքս
Դիրքը ծանր հարձակվող
Ծննդյան ամսաթիվ Մայիսի 19, 1978
Դրաֆթի տարի 1995
Մրցանակներ 2007-08 սեզոնի լավագույն պաշտպան

Քևին Մորիս Գառնեթը (Մայիսի 19, 1976) Բասկետբոլի ազգային ասոցացիայում (անգլ.`National Basketball Association,կրճատ`NBA) հանդես եկող ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է,ով հանդես է գալիս Բոստոն Սելտիքս ակումբում` որպես ծանր հարձակվող: Ավագ դպրոցի բասկետբոլային կարիերայից հետո (որտեղ ճանաչվել է տարվա բասկետբոլիստ) Գառնեթը առանց որևէ քոլեջ հաճախելու` մուտք է գործում 1995թ.-ի NBA դրաֆթ: Առաջին ռաունդի 5-րդ ընտրությամբ Նա ընտրվում է Մինեսոտա Թիմբերվուլվզի կողմից: Գառնեթը մեծ նշանակություն է ունենում ետնապահ թիմբերվուլվզի համար` 8 անգամ անընդմեջ թիմը դուրս բերելով փլեյոֆֆ: 2004թ.-ին Գառնեթն իր «անտառային գայլերին» հասցրեց մինչև արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ և ճանաչվեց 2003-04 սեզոնի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (անգլ.`Most Valueable Player,կրճատ`MVP): 2000թ.-ի Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Գառնեթը որպես ԱՄՆ բասկետբոլի ազգային հավաքականի անդամ դարձավ ոսկե մեդալակիր: NBA-յան կարիերայի երկրորդ տարվանից սկսած Գառնեթը մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին, ընդհուպ` ճանաչվել է 2003թ.-ի բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: Արժանացել է 2007-08 սեզոնի տարվա լավագույն պաշտպան, ինչպես նաև ինն անգամ բոլոր NBA-յան թիմերի անդամ և տասն անգամ բոլոր NBA-յան պաշտպանական թիմերի անդամ: Մինեսոտա Թիմբերվուլվզի հետ 12 սեզոն անցկացնելուց հետո Քեվին Գառնեթը տեղափոխվում է Բոստոն Սելտիքս, և ձևավորվում է բոստոնյան մեծ եռյակը` Փոլ Փիրս, Քեվին Գառնեթ և Ռեյ Ալեն: Չնայած իր վաղեմի փառքը կորցրած Բոստոն սելտիքսը Գառնեթի համար զիջեց իր 11 բասկետբոլիստներին , բայց այնուամենայնիվ, նույն տարի դառնում է NBA-ի չեմպիոն:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով