Բրայան Սկալաբրինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայան Սկալաբրինի
Scal Media Day.png
Դիրքը Հարձակվող
Համար № 21, № 44, № 24
Ի ծնե տրված անունը Բրայան Դեյվիդ Սկալաբրինի
Brian David Scalabrine
Ծննդյան ամսաթիվ մարտի 18, 1978 (1978-03-18) (36 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոնգ Բիչ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Հասակ 2,06 մ
Քաշ 107 կգ
Դպրոց Իմամքլոուի ավագ դպրոց (Իմամքլոու, Վաշինգտոն)
համալսարան Հարավային կարոլինա (1998–2001)
Դրաֆթի տարի 2001 / ռաունդ` 2 / ընտր.` 34-րդ
Դրաֆթ ակումբ Նյու Ջերսի Նեթս
Կարիերայի պատմություն Որպես բասկետբոլիստ՝
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Ջերսի Նեթս (2001–05)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (2005–10)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՉիկագո Բուլս (2010–12)
Իտալիա Բենետոն Տրեվիզո[1] (2011)
Որպես մարզչի օգնական՝
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳոլդեն Սթեյթ Ուորիորս (2013-այժմ)
Մրցանակներ
Սկալաբրինին տաքացնող վարժություններ է կատարում 2011թ. Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի 5-րդ խաղին ընդառաջ

Բրայան Դեյվիդ Սկալաբրինի (անգլBrian David Scalabrine, ծնվ.՝ մարտի 18, 1978թ.), իտալական ծագմամբ ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող։ Ներկա պահին հանդիսանում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբի մարզչական կազմի անդամ։

Ծնվել է Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում, սակայն պատանեկությունն անցկացրել է Իմամքլոու ավանում (Վաշինգտոն նահանգ)։ Տեղի դպրոցն ավարտելուց հետո հաճախել է Հայլայնի հասարակական քոլեջ, որտեղից էլ ստացել սպորտային կրթաթոշակային ծրագիր Հարավային Կարոլինայի համալսարանից։ Համալսարանային թիմում Սկալաբրինին եղել է առաջատար մարզիկ՝ նետման արդյունավետության և անդրադարձների կատեգորիայում։ Համալսարանային տարիներին երբեմն խաղացել է կենտրոնականի դիրքում։

2001 թվականի NBA դրաֆթում Սկալաբրինին ընտրվում է 2-րդ ռաունդում՝ ընդհանուր 34-րդ ընտրությամբ՝ « Նյու Ջերսի Նեթսի» կողմից (այժմ՝ «Բրուքլին Նեթս»)։ «Նեթսի» կազմում Սկալաբրինին անցկացնում է չորս խաղաշրջան, որից հետո՝ 2005 թվականին, պայմանագիր է կնքում «Բոստոն Սելտիքսի» հետ։ [2] «Սելտիքսի» կազմում Սկալաբրինին հաղթում է NBA-ի առաջնությունը 2008 թվականին, չնայած փլեյ-օֆֆի ոչ մի ռաունդում մարզիչ Դոք Ռիվերսը նրան և Սկոտ Պոլարդին խաղադաշտ չէր հանում։ 2010 թվականին Սկալաբրինին նոր պայմանագիր է կնքում «Չիկագո Բուլսի» հետ։ [3] Չնայած Սկալաբրինիի րոպեները թիմում չափազանց սահմանափակ էին, նա միշտ ջերմ ընդունելության էր արժանանում չիկագոյացի երկրպագուների կողմից, ովքեր նրան էին կնքել «Սպիտակ Մամբա» (հակառակվելով Կոբի Բրայանտի «Սև Մամբա» մականվանը) մականվամբ։

Ողջ մասնագիտական կարիերայում Սկալաբրինին կատարել է պահեստային հարձակվողի դեր։

2012 թվականին Սկալաբրինին հրաժարվում է աշխատել որպես «Բուլսի» մարզչի օգնական՝ պատճառաբանելով, որ ցանկանում է ուժերը փորձել հեռուստատեսության բնագավառում։ 2013-ին «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» գլխավոր մարզիչ Մարկ Ջեքսոնը հայտարարում է, որ Սկալաբրինին կմիանա ակումբի մարզչական կազմին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. (Իտալերեն) MOTIEJUNAS IN PRESTITO AL PROKOM, SCALABRINE E' NEL ROSTER ATTIVO COME 'USA'
  2. «Սկալաբրինին պայմանագիր է կնքում «Սելտիքսի» հետ». «USA Today». «Ասոշիեդ պրես». Օգոստոսի 2, 2005. http://www.usatoday.com/sports/basketball/nba/2005-08-02-roundup_x.htm։ Վերցված է Հուլիսի 31, 2011. 
  3. Վոյնարովսկի, Ադրիան (Սեպտեմբեր 21, 2010)։ ««Բուլսը» հրավիրում է Սկալաբրինիին իրենց մարզական ճամբար»։ «Յահու սպորտս»։ http://sports.yahoo.com/nba/news?slug=ys-scalabrinebulls092110։ Վերցված է Հուլիսի 31, 2011։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]