Ռաժոն Ռոնդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռեյժոն Ռոնդոից)
Ռաժոն Ռոնդո
Rajon Rondo Media Day.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս
Դիրքը Խաղարկող
Համար 9
Ի ծնե տրված անունը Ռաժոն Ռոնդո
Rajon Rondo
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 22, 1986 (1986-02-22) (28 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լուիզվիլ, Կենթակի ԱՄՆ
Հասակ 185 սմ (6,1 ոտնաչափ)
Քաշ 84 կգ (185 ֆունտ)
Դպրոց Իսթերն
Օուք Հիլի ակադեմիա
համալսարան Կենթակի (2004-2006)
Դրաֆթի տարի 2006 / ռաունդ` 1 / ընտր.` 21-րդ
Դրաֆթ ակումբ Ֆինիքս Սանս
Կարիերայի պատմություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս (2006-այժմ)

Ռաժոն Պիեր Ռոնդո (անգլ.` Rajon Pierre Rondo, ծնվ.` փետրվարի 22, 1986թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս» ակումբում որպես խաղարկող։

Ծնվել է Լուիզվիլում (Կենտակի նահանգ)։ Ավագ դպրոցի կարիերան անցկացրել է Իսթերն ավագ դպրոցում և Օուք Հիլի ակադեմիայում, որն ավարտելուց հետո կրթաթոշակային ծրագիր է ստացել Կենթակիի համալսարանում։ Համալսարանում անցկացնելով երկու տարի` Ռոնդոն մուտք է գործում NBA-ի 2006 թվականի դրաֆթ, որտեղ նրան ընտրում է «Ֆինիքս Սանսը» և դրաֆթային իրավունքների հիման վրա փոխանցում «Բոստոն Սելտիքսին»։

«Սելտիքսում» Ռոնդոն կատարում էր օգնական պահեստայինի դեր, մինչև որ 2007-08 մրցաշրջանի ժամանակահատվածում կարողանում է իր տեղը դրոշմել ակումբի մեկնարկային հնգյակում։ Նույն տարի Ռոնդոն հաղթում է NBA-ի գավաթը` աստղային բասկետբոլիստներ Քևին Գառնեթի, Փոլ Փիրսի և Ռեյ Ալենի թիմակցությամբ։

Առանձնակի հաջողությամբ է հանդես եկել 2009թ.-ի արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ խաղաշարերի ժամանակ։ Ռոնդոյի նշանակալի խաղային որակի շնորհիվ «Սելտիքսը» կարողանում է մրցակցությունից դուրս մղել նախորդ տարվա կոնֆերենցիայի չեմպիոն «Օռլանդո Մեջիքին»։

Կարիերայի ընթացքում Ռոնդոն երեք անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), 1 անգամ ընտրվել է All-NBA և 4 անգամ All-Defensive խորհրդանշական հավաքականների անդամ։ 2009–10 մրցաշրջանի ավարտին գրավել է առաջին տեղը խլումների քանակով, իսկ 2011–12-ին` արդյունավետ փոխանցումներով։ [1]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]