Սկոտ Պոլարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկոտ Պոլարդ
Scot Media Day.png
Նախկին բասկետբոլիստ
Բնագիր ԱԱՀ՝
Ծննդյան օր՝ փետրվարի 12, 1975թ
Ծննդավայր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մյուրեյ, Յուտա ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Ազգություն Ամերկացի
Կայք՝ PlanetPollard.com

Սկոտ Լ. Պոլարդը (անգլ.` Scot Pollard, ծնվ.` փետրվարի 12, 1975թ.` Մյուրեյ, Յուտա) թոշակի անցած ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է, ով 11 տարվա ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) 5 տարբեր ակումբներում (Դետրոյթ Փիստոնս, Սակրամենտո Քինգս, Ինդիանա Փեյսերս, Կլիվլենդ Կավալիերս, Բոստոն Սելտիքս): Պոլարդը լիգայում հայտնի էր ոչ միայն իր նշմարելի պաշտպանական ունակությունների, այլ նաև զանազան էքստրավագանտ սանրվածքների համար:

[խմբագրել] Փաստեր

  • Պոլարդն ընտրվել է 1997թ. NBA-ի դրաֆթի #19 ընտրության իրավունքով` Դետրոյթ Փիստոնսի կողմից:
  • 2008թ.-ին Բոստոն Սելտիքսի կազմում եղել է NBA-ի չեմպիոն (չնայած երբեք չի խաղացել փլեյոֆի ժամանակ)
  • 2007թ.-ի մարտի 11-ին` խաղերից մեկի ժամանակ, երբ Պոլարդը 20 վայրկյանանոց թայմաուտի ժամանակ նստում է պահեստայինի նստարանին, նայում տեսախցիկներից մեկին և կարծելով, որ այն չի նկարահանում, ասում է. "Հե° յ երեխաներ, դեղեր արեք" ("Hey kids, do drugs."), որի համար հետագայում ներողություն է խնդրում:
  • 2007-08 խաղաշրջանի ընթացքում Պոլարդը վարում էր "Planet Pollard" հաղորդումը, որի ժամանակ նա սովորաբար այցելում էր տարբեր վայրեր և տեղեկություն տալիս տվյալ վայրի մասին:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով