Քաջ կիվիվը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաջ կիվիվը
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՀրատարակչությունՀասկեր
Հրատարակվել է1914
ՎիքիդարանՔաջ կիվիվը

«Քաջ կիվիվը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բանաստեղծության ակունքը ժողովրդական է։ «Հանդես թռչնոց» վերնագրով տպագրվել է Գ. Սրվանձտյանի «Համով-հոտով» գրքում։ Այն ունի 28 տուն, որոնցից Թումանյանն ընտրել է 4-ը։ Նա բարբառը վերածել է գրական- ժողովրդական լեզվի. սկզբից փոխել է տառերն ու բառերը, այնուհետև ավելացրել երկու նոր տուն, վերնագրել է «Քաջ կիվիվը»՝ ստեղծելով բոլորովին մի նոր բանաստեղծություն[1]։

Գրության թվականը ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1914 թվականին «Հասկեր» ամսագրի 2-րդ հատորում (էջ 37-38)։ Այդ ժամանակ տպագրվել է «Ժողովուրդներից» ենթավերնագրով, այնուհետև, առանց ենթավերնագրի՝ 1914 թվականին «Լուսաբեր» ամսագրի 5-րդ հատորում (էջ 191-193), ապա 1940-1959 թվականին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 242-243)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Լուսաբեր» ամսագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հյակական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 628.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Քաջ կիվիվը