Քաղաքային ծիծեռնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Delichon urbica NRM.jpg
Delichon urbicum

Քաղաքային ծիծեռնակ (Delichon urbicum) - ծիծեռնակների ընտանիքին պատկանող թռչուն:

Քաղաքային ծիծեռնակի մարմնի վերին մասը կապտասև է` մետաղափայլով, նախորդ տեսակի համեմատությամբ` պոչը կարճ է, մկրատաձև կտրվածքով: Մջքի, պոչի մակերեսը և որովայնը սպիտակ են: Քաշը` 20-22 գ, թևի երկարությունը` 97-118 մմ:

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է: Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին: Տարածված է առավելապես լեռնային շրջաններում, որտեղ կան լերկ, զառիթափ ժայռեր: Բնակվում է նաև մարդու հարևանությամբ: Բնադրվում է գաղութներով: Բույնը ծեփում է ցեխից` ժայռերի կամ շենքերի պատերին, կարող է բնադրվել նաև ոչ մեծ խմբերով: Խոշոր գաղութներում կարելի է հաշվել 100-500 բույն: Բույնը նման է կիսագնդի: Բազմանում է մայիսից մինչև հուլիս, տալիս է երկու սերունդ, դնում է 4-6 սպիտակ ձու: Քաղաքային ծիծեռնակներին հաճախ կարելի է տեսնել մեծ և փոքր խմբերով էլեկտրալարերին նստած: Ծիծեռնակների մյուս տեսակների համեմատությամբ` ավելի հաճախ իջնում է գետնին: Սնվում է միջատներով:

Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իսրայելում, Հիմալայներում, Բիրմայում, Աֆրիկայում, Սիբիրում, Ենիսեյի ստորին հոսանքում, Սախալինում, Կուրիլյան կղզիներում, Միջին Ասիայում, Անդրկովկասում:[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ», էջ 17. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով