Ցելսիուսի սանդղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցելսիուսի սանդղակ, ջերմաստիճանային երեք հիմնական սանդղակներից մեկն է։ Մյուս երկուսն են՝ Կելվինի սանդղակը և Ֆարենհայտի սանդղակը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակել է 1742 թ. շվեդ աստղագետ և երկրաբան Անդերս Ցելսիուսը (1701—1744)։ Ցելսիուսի ստեղծած սանդղակով որպես զրո ընդունված է եղել ջրի եռման կետը, իսկ 100°-ը համապատասխանել է սառույցի հալման կամ ջրի սառեցման կետին։ Ավելի ուշ, արդեն Ցելսիուսի մահից հետո նրա համերկրացիներ բուսաբան Կարլ Լինեուսը և աստղագետ Մորտեն Շտրեմերը սկսեցին կիրառել այդ սանդղակը շրջված տեսքով, ինչպես որ արվում է մինչև հիմա։ Ըստ դրա, 0°-ը սառույցի հալման, իսկ 100°-ը՝ ջրի եռման ջերմաստիճաններն են նորմալ մթնոլորտային ճնշման պայմաններում։

Ցելսիուսի աստիճանը (նշանակումը՝ °C) Ցելսիուսի սանդղակի չափման միավորն է, Միավորների միջազգային համակարգում օգտագործվում է քելվինի հետ միասին։

Որոշ կարևոր ջերմաստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակում ներկայացված են երեք հիմնական սանդղակներով արտահայտված կարևոր ջերմաստիճանները։
Ըստ Կելվինի Ըստ Ցելսիուսի Ըստ Ֆարենհայթի
Բացարձակ զրո 0 K −273.15 °C −459.67 °F
Հեղուկ ազոտի եռման կետը 77.4 K −195.8 °C[1] −320.4 °F
Չոր սառույցի սուբլիմացիոն (պինդ վիճակից անմիջապես գազայինի անցման) կետը 195.1 K −78 °C −108.4 °F
Ցելսիուսի և Ֆարենհայթի սանդղակների հատման կետը 233.15 K −40 °C −40 °F
Սառույցի հալման կետը 273.1499 K −0.0001 °C 31.99982 °F
Ջրի եռակի կետը 273.16 K 0.01 °C 32.018 °F
Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը[2]։ 310.1 K 37.0 °C 98.6 °F
Ջրի եռման ջերմաստիճանը 1 մթն (101.325 կՊա) դեպքում 373.1339 K 99.9839 °C 211.971 °F

Մյուս սանդղակների հետ ունեցած կապը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լվացքի ևրոպական տարբերանշան, որը նշանակում է «Լվանալ 40°C-ում»:

Ֆարենհայթի և Կելվինի սանդղակների հետ ունեցած կապն արտահայտվում է հետևյալ բանաձևերով՝

  • Ֆարենհայթ
  • Ցելսիուսից ստացումը` [°F]=[°C×9/5]+32
  • Ցելսիուսի վերածումը` [°C]=([°F]-32)×5/9
  • Կելվին
  • Ցելսիուսից ստացումը` [K]=[°C]+273.15
  • Ցելսիուսի վերածումը` [°C]=[K]-273.15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lide, D.R., ed. (1990–1991). Handbook of Chemistry and Physics. 71st ed. CRC Press. p. 4–22.
  2. Elert, Glenn (2005). «Temperature of a Healthy Human (Body Temperature)». The Physics Factbook. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 22-ին.