Հեղուկ ազոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղուկ ազոտ
Ուսանողները պատրաստում են պաղպաղակ հեղուկ ազոտի միջոցով

Հեղուկ ազոտ, ազոտի հեղուկ վիճակը, որն ունի շատ ցածր ջերմաստիճան։ Արտադրվում է հեղուկ օդի ֆրակցիոն թորումով։ Հեղուկ ազոտը անգույն մաքուր հեղուկ է 0․807 գ/մլ խտությամբ և 1․43 դիելեկտրիկ հաստատունով[1]։ Հեղուկ ազոտը սովորաբար նշանակում են LN2 կամ "LIN" կամ "LN"։ Ազոտի երկատոմ մոլեկուլը պահպանվում է նույնիսկ հեղուկացումից հետո[2]

Մթոնոլորտային ճնշման պայմաններում հեղուկ ազոտը եռում է -195.79 °C-ում, կրիոգեն հեղուկ է, որը կենդանի հյուսվածքի հետ շփվելիս առաջացնում է արագ սառեցում։

Ջերմամեկուսացման պայմաններում, օրինակ՝ թերմոսներում, հեղուկ ազոտը կարող է պահվել և տեղափոխվել։ Կախված չափից և ձևից թերմոսները (Դյուարներ) հեղուկ ազոտը կարող են պահպանել մի քանի ժամից մինչև մի քանի շաբաթ։
Գերհերմետիկ թերմոսների ստեղծումը թույլ տվեց հեղուկ ազոտը պահհպանել էլ ավելի երկար, 2%/օր կորստով

Հեղուկ ազոտը հնարավոր է սառույց դարձնել վակումային պոմպերի միջոցով[4]։ Հեղուկ ազոտը սառույցի է վերածվում 63 Կ (−210 °C; −346 °F) ջերմաստիճանում։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Murphy, E. J.; Morgan, S. O. «The Dielectric Properties of Insulating Materials» (PDF). Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. Henshaw, D. G.; Hurst, D. G.; Pope, N. K. (1953). «Structure of Liquid Nitrogen, Oxygen, and Argon by Neutron Diffraction». Physical Review. 92: 1229. doi:10.1103/PhysRev.92.1229.
  3. DATA BOOK for Cryogenic Gases and Equipment Արխիվացված 2014-05-17 Wayback Machine. aspenycap.org
  4. Umrath, W. (1974). «Cooling bath for rapid freezing in electron microscopy». Journal of Microscopy. 101: 103–105. doi:10.1111/j.1365-2818.1974.tb03871.x.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեղուկ ազոտ» հոդվածին։