Կելվինի սանդղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կելվին (նշանակումը՝ Կ), թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակ, որի հաշվարկման սկիզբ է ընդունված բացարձակ զրո ջերմաստիճանը։ Առաջարկվել է 1848 թվականին։ Միավորն իր անունն ստացել է անգլիացի ֆիզիկոս Ուիլյամ Թոմսոնի պատվին։

Մեկ կելվինը հավասար է ջրի եռակի կետի թերմոդինամիկ ջերմաստիճանի 1/273, 16-ին։ Կելվինի սանդղակի սկիզբը (0 Կ) համընկնում է բացարձակ զրոյի հետ։ Ցելսիուսի աստիճանի է վերահաշվարկվում հետևյալ բանաձևով․

°С = Կ−273,15 (ջրի եռակի կետի ջերմաստիճանն է` 0,008 °C)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png