Ֆարենհայտի սանդղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարենհայտի և Ցելսիուսի համեմատական սանդղակ

Ֆարենհայտի աստիճան, գծային սանդղակով ջերմաստիճանի չափման միավոր, որի հեղինակը գերմանացի գիտնական Դանիել Ֆարենհայտն է, ով առաջարկել է այն օգտագործման 1724 թվականին:

Նշանակվում է °F սիմվոլով:

Երկար ժամանակ Ֆարենհայտի սանդղակը անգլիալեզու երկրներում համարվում էր ջերմաստիճանի չափման հիմնական միավորը, սակայն սկսած 1960-70 ական թթ. այն գործնականում գրեթե դուրս մղվեց Ցելսիուսի աստճանի ներմուծումից հետո: Ներկայումս միայն ԱՄՆ-ում և Բելիզում այն բավականին լայն կիրառություն ունի կենացաղում:

Ֆարենհայտի սանդղակով սառույցի հալման ջերմաստիճանը +32 °F, իսկ ջրի եռման ջերմաստիճանը +212 °F (նորմալ մթնոլորտային ճնշման պայմաններում): Իսկ Ֆարենհայտի աստիճանը հավասար է այդ ջերմաստիճանների տարբերության 1/180 մասին:

0°…+100° միջակայքը Ֆարենհայտի սանդղակով մոտավորապես հավասար է Ցելսիուսի −18°…+38° միջակայքին: Զրոն այս սանդղակով համապատասխանում է ջրի, սառույցի և նաշադրի սպիրտի խառնուրդի սառեցման աստիճանին, իսկ +100 °F աստիճան համարվում է մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը:

Հետաքրքիր մի փաստ, ժամանակակից չափումները ցույց են տալիս, որ Ֆարենհայտը մի փոքր սխալվել է, քանի որ իր առաջարկած սանդղակով նորմալ մարդու ջերմաստիճանը հավասար է ոչ թե 100` այլ 97,9 °F: Կարծիք կա, որ 100 °F գիտնականը հիմք է ընդունել իր կնոջ մարմնի ջերմաստիճանը, ով սակայն այդ ժամանակ հիվանդ էր տենդով:

Ցելսիուս-Ֆարենհայտ փոխակերպման բանաձևը հետևալն է`

t_F = t_C \cdot {9 \over 5} + 32

իսկ Ֆարենհայտ-Ցելսիուս հաշվարկվում է այս բանաձևով

t_C = (t_F-32) \cdot {5 \over 9}