Դանիել Ֆարենհայտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարենհայտի հայրական տունը Գդանսկում

Դանիել Գաբրիել Ֆարենհայտը (Ֆարենհեյտ, գերմ. Daniel Gabriel Fahrenheit) - ծնվել է 1686թմայիսի 24-ին Ժդանսկում, Լեհաստանում, ջերմաստիճանային սանդղակներից մեկի՝ Ֆարենհայտի սանդղակի հեղինակն է:

Դանիել Ֆարենհայտը 1707թ-ից ճանապարհորդել է և ձեռք բերել գործիքներ պատրաստող վարպետի մասնագիտություն: 1717 թ-ից նա ապրել է Ամստերդամում, որտեղ կազմակերպել է մեխանիկական արհեստանոց և հռչակվել որպես ֆիզիկական գործիքներ ու սարքեր պատրաստող վարպետ: 1724 թ-ին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:

Ֆարենհայտն առաջարկել է ջերմաստիճանային սանդղակ, որում սառույցի հալման և ջրի եռման կետերի միջակայքը բաժանված է 180 հավասար մասերի՝ Ֆարենհայտի աստիճանների (°F), ընդ որում՝ սառույցի հալման կետին վերագրված է 32°F, իսկ ջրի եռման կետին՝ 212°F արժեքները: Այս ջերմաստիճանային ցուցնակը կիրառվում է հիմնականում անգլիախոս երկրներում (հատկապես՝ ԱՄՆ-ում), սակայն աստիճանաբար տեղը զիջել է Ցելսիուսի սանդղակին (C):

Ֆարենհայտն ուսումնասիրել է նաև ջրի գերսառեցման երևույթը, հեղուկի եռման ջերմաստիճանի կախումը ճնշումից ու նրա մեջ լուծված աղերի պարունակությունից: Նա կատարելագործել է հեղուկների կշռային խտաչափը, մշակել տաք և սառը ջրերի խառնուրդի ջերմաստիճանը որոշելու եղանակ: 1709 թ-ին նա պատրաստել է սպիրտային, 1714-ին՝ սնդիկային ջերմաչափ:

Ըստ Ֆարենհայտի ցուցնակի՝ առողջ մարդու ջերմաստիճանը 97,88°F է (36,6°C):

Ֆարենհայտի և Ցելսիուսի ջերմաստիճանները միմյանց հետ կապված են հետևյալ կերպ. [°C] = 5/9 ([°F]-32)

[խմբագրել] Հղումներ

Commons-logo.svg
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով