Տիտուս Լուկրեցիուս Կարուս
Տիտուս Լուկրեցիուս Կարուս (լատ.՝ Titus Lucretius Carus, մ.թ.ա. մոտ 98-55թթ.), հռոմեացի փիլիսոփա և բանաստեղծ:
Հարել է էպիկուրյան փիլիսոփայական դպրոցին: Նրա կյանքի մասին համարյա ոչինչ հայտնի չէ, կա տեղեկություն, որ իր կյանքն ավարտել է ինքնասպանությամբ: Վեց գրքից բաղկացած «Իրերի բնության մասին» (լատ.՝ De rerum natura) նշանավոր պոեմի հեղինակ է, որտեղ շարադրել է իր պատկերացումները կրոնի, տիեզերքի, երկրի, մարդու ֆիզիոլոգիական ու հոգեկան հատկանիշների, աշխարհի պատմության և այլ հարցերի մասին: Հեղինակը նշում է, որ իր նպատակը սոսկ Էպիկուրոսի ուսմունքը վերաշարադրելն է, սակայն հասել է շատ ավելի մեծ արդյունքի` այլևայլ հարցերում հայտնելով ուշագրավ տեսակետներ և դրսևորվելով որպես ինքնատիպ մտածող: Երկը հույժ արժեքավոր է իբրև բանաստեղծական արժանիքներով օժտված գեղարվեստական ստեղծագործություն:
Լուկրեցիոսի երկը թարգմանվել է հայերեն Գրիգոր Արեյանի կողմից [1]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Իրերի բնության մասին : [Պոեմ] / Լուկրեցիոս ; Թարգմ.՝ Գր. Արեյան ; Խմբ. և առաջաբ. հեղ.՝ Ս. Տարոնցի. - Երևան : Հայպետհրատ , 1960. - 226 էջ: