Տիեզերքի ընթերցումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիեզերքի ընթերցումը
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1934
ՎիքիդարանՏիեզերքի ընթերցումը

«Տիեզերքի ընթերցումը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի բանաստեղծություներից, որի գրության տարեթիվը ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, որ այն գրված է 1919-1920 թվականներին[1]։

Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է մեկ ինքնագիր, որի վրա կան հեղինակի ուղղումները, վերնագրված՝ «Մեծ ընթերցումը», ապա «Տիեզերքի ընթերցումն»։

Առաջին անգամ տպագրվել է 1934 թվականին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի «Գեղարվեստական երկեր» գրքում (էջ 129), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 547)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 640–641.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Տիեզերքի ընթերցումը