Տատիկի այգին (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատիկի այգին
տեսակգեղանկար
նկարիչՎասիլի Պոլենով
տարի1878
բարձրություն54,7 սանտիմետր
լայնություն65 սանտիմետր
ժանրբնանկար և կենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Տատիկի այգին» (ռուս.՝ Бабушкин сад), ռուս նկարիչ, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ Վասիլի Պոլենովի նկարը։ Կտավը հեղինակը վրձնել է 1878 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 54,7 × 65 սմ։ «Տատիկի այգին» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ նկարիչ Վասիլի Պոլենովը 1877 թվականին Սանկտ Պետերբուրգից տեղափոխվում է Մոսկվա։ Մայրաքաղաքի կենտրոնում բնակարան է վարձակալում՝ Հին Արբատից ոչ հեռու, Փրկիչ պայծառակերպության եկեղեցու մոտ, Տրուբնիկովսկի նրբանցքի անկյունում։

«Տատիկի այգին» կտավում պատկերված է հենց այն պարտեզով շրջապատված տունը, որը երևում է նկարչի մեկ այլ՝ «Մոսկովյան բակ» կտավում։ Երկու ստեղծագործություններն էլ կտավին են հանձնվել 1878 թվականին։

Մոսկովյան այս առանձնատունն ու այգին նկարի համար շատ մեծ կարևորություն ունեն։ Դրանք հանդիսականին թույլ են տալիս պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանի քաղաքի կենտրոնի մասին։ 1812 թվականին Մոսկվային պատուհասած հրդեհից հետո ազնվականությունը սկսեց նոր տներ կառուցել կլասիցիզմի ոճով։ Առանձնատների վայելչատեսությունը ապահովում էին ծեփածո զարդարանքները, քարե շարվածքի սվաղումը, փակ սյունազարդ պատշգամբասրահն ու քանդակազարդ ճակտոնը։ «Տատիկի այգին» կտավում տունն արդեն ունի հնացած, խարխլված տեսք, ծեփանքն ու սյուները ճաքեր ունեն, սյուներն ու քարե աստիճանները չեչոտած են[1]։

Վասիլի Պոլենովը ռուսական գեղագիտության մեջ համարվում է ամենահայտնի բնանկարիչներից մեկը և Ալեքսեյ Սավրասովի, Իսահակ Լևիտանի ու Կոնստանտին Կորովինի արժանի հետնորդն է։ Եթե «Մոսկովյան բակ» ստեղծագործությունում նկարիչը վրձնել է ազատ տարածություն՝ արևային լույսով ողողված ու ստեղծվել է ուրախ տպավորություն, ապա «Տատիկի այգին» նկարում նկատվում է ինքնամփոփություն։ Իր նկարներում Պոլենովը նկարում է ոչ միայն բնություն և ճարտարապետություն, այլև առօրյա կյանքի դրվագներ, այսպես կոչված «բնանկարներ կենցաղային թեմաներով»[2]։

Դեպի բնություն ունեցած սերը դեռև մանկութ տարիներին է դրսևորվել նկարչի մոտ։ Պլենէրների ժամանակ ստեղծված շատ նկարներում է զգացվում իմպրեսիոնիզմի ոճը, որոնք ստեղծել է արտասահմանում գտնվելու տարիներին. նկարիչը ուղևորվել էր Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի կրթաթոշակով կատարելագործվելու[3]։

Իր սերը դեպի արվեստը նկարիչն արտահայտել է կարճ ձևակերպամբ[4]։

Ինձ թվում է, որ արվեստը պետք է երջանկություն և ուրախություն պարգևի, այլապես այն ոչ մի արժեք չունի։
- Վասիլի Պոլենով

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-ական թվականների վերջին Վասիլի Պոլենովը ստեղծել է մի շարք նկարներ, որոնք ցուցադրության է ներկայացրել Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության շրջանակներում (1878-1879 թվականներ)։ Մի շարք քննադատներ ուշադրություն են դարձրել նկարչի ստեղծագործություններին։

Վասիլի Պոլենովի արվեստի նորարարության մասին արտահայտվել է Մոսկովյան տեղեկագրերը.

Այսպիսի նկարները նախատեսված են նրա համար, որ առաջին հերթին տան «տրամադրություն»։ Սրանք գեղարվեստի մեջ տալիս են այն նույնը, ինչ որ երաժշտության մեջ տալիս է էլեգիան։
- Մոսկովյան տեղեկագրեր

Իլյա Օստրոուխովը, ով դեռևս երազում էր նկարչի կարիերայի մասին, իր տպավորություններն է թողել Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ժամանակ՝ 1878-1879 թվականներին[5].

Յոթանասունական թվականների վերջին իսկական տոնակատարություն էր բացահայտել Պոլենովի ինտիմ բնանկարները։ Ինձ հիացրեցին հետևյալ ստեղծագործությունները՝ Մոսկովյան բակ, Տատիկի այգին, Պուսակալած լճակը, Ջրաղացի մոտ, Մոխրագույն օր և «տուրգենևյան» ինտիմ շարքի այլ կտավներ։
- Իլյա Օստրոուխով

«Տատիկի այգին» ստեղծագործության մեջ նկատվող էլեգիան ասոցացվել է Աֆանասի Ֆետի քնարերգության հետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան դեպի առանձնատուն և բակ երկու տարբեր դիտակետերից նկարված
Տատիկի այգին Մոսկովյան բակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Поленов В. Д. Бабушкин сад». // nearyou.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.
  2. «Поленов Василий Дмитриевич. Бабушкин сад». // tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 2-ին.
  3. «Биография». // polenov.su. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  4. «Биография Поленова». // bibliotekar.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  5. «Тургеневские мотивы». // vasily-polenov.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.