Աֆանասի Ֆետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆանասի Ֆետ
ռուս.՝ Афанасий Фет
Ծնվել էնոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1820[1]
ԾննդավայրMtsensk uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 21 (դեկտեմբերի 3), 1892[1] (71 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, ինքնակենսագիր և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հեսսենի մեծ դքսություն
ԿրթությունՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1844)
Ժանրերլիրիկա
Պարգևներ
Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան
ԱմուսինMaria Petrovna Fet-Shenshina?
Изображение автографа
 Afanasy Fet Վիքիպահեստում

Աֆանասի Աֆանասիի Ֆետ (ռուս.՝ Афанасий Афанасьевич Фет; գերմ.՝ Foeth; մինչև 14 տարեկանը և կյանքի վերջին 19 տարին պաշտոնապես կրել է Շենշին ազգանունը՝ ռուս.՝ Шенши́н, նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1820[1], Mtsensk uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 21 (դեկտեմբերի 3), 1892[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), ծագումով գերմանացի ռուս բանաստեղծ, թարգմանիչ։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1844-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի գրականության բաժինը։ Առաջին ժողովածուն է «Լիրիկական պանթեոն»-ը (1840), որից հետո լույս է ընծայել «Իրիկնային կրակներ» (1883-1891) խորագրով բանաստեղծությունների 4 ժողովածու։

Ֆետը «մաքուր արվեստի» դոկտրինայի սկզբունքային կողմնակից է եղել։ Միևնույն ժամանակ նրա պոեզիան, ավելի լայն իմաստով, կենսական հաստատուն հիմք ունի։ Կյանքն ընկալելով իբրև ամենակարող, հմայող ուժ («Գարուն ու գիշեր պատել են հովիտ», 1856), բանաստեղծն իր «եսը» կարծես խառնում է կյանքի տարերքին («Ինչ երջանկություն, և՛ գիշեր է, և՛ մենակ ենք մենք», 1854)։ Ռուսական պոեզիային մինչ այդ ոչ հատուկ կոնկրետությամբ Ֆետը քնարերգության մեշ վերստեղծեց հոգու հպանցիկ տրամադրություններ ու վիճակներ։ Նրա պոեզիան երաժշտական է, բարեհունչ։

Ֆետը հայտնի է որպես Հորացիուսի, Օվիդիոսի, Վոլֆգանգ Գյոթեի և այլ անտիկ ու նոր շրջանի բանաստեղծների թարգմանիչ։ Հեղինակ է հուշագրությունների («Իմ հուշերը», մաս 1-2, 1890, «Կյանքիս վաղ տարիները», հրտ․ 1893)։ Աֆանասի Ֆետի շատ բանաստեղծությունների համար երաժշտություն է գրվել։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Полн․ собр․ стихотворений, 2 изд․, Л․, 1959; Сочинения, т․ 1—2, М․, 1982․
  • Фет А. А. Стихотворения и поэмы / Вступ. ст., сост. и примеч. Б. Я. Бухштаба. — Л.։ Сов. писатель, 1986. — 752 с. (Библиотека поэта. Большая серия. Издание третье.)
  • Фет А. А. Собрание сочинений и писем в 20-ти тт. — Курск։ Изд-во Курского гос. ун-та, 2003—… (издание продолжается).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Фет Афанасий Афанасьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шеншин, Афанасий Афанасьевич // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Благой Д. Д. Мир как красота (О «Вечерних огнях» А. Фета) // Фет А. А. Вечерние огни. — М., 1981 (серия «Литературные памятники»).
  • Бухштаб Б. Я. А. А. Фет. Очерк жизни и творчества. — Изд. 2-е — Л., 1990.
  • Лотман Л. М. А. А. Фет // История русской литературы. В 4-х томах. — Том 3. — Л.։ Наука, 1980.
  • Эйхенбаум Б. М. Фет // Эйхенбаум Б. М. О поэзии. — Л., 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆանասի Ֆետ» հոդվածին։