Վիկտոր Զինչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Զինչուկ
Ծնվել էապրիլի 8, 1958(1958-04-08) (66 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերinstrumental rock?, neo-classical metal?, դասական փոփ, ջազ-ֆյուժն և հարդ ռոք
Մասնագիտությունկոմպոզիտոր, կիթառահար և ռոք երաժիշտ
Գործիքներկիթառ
ԿրթությունՄոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ
Պարգևներ
Բարեկամության շքանշան
և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
Կայքzinchuk.ru
 Victor Zinchuk Վիքիպահեստում

Վիկտոր Իվանի Զինչուկ  (ապրիլի 8, 1958(1958-04-08), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս կիթառահար, կոմպոզիտոր, գործիքավորող, Ռուսաստանի վաստակավոր արտիստ։ Սան Մարինոյի գիտությունների միջազգային ակադեմիայի ասոցացված պրոֆեսոր, Մոսկվայի մշակույթի և արվեստի պետական համալսարանի դոցենտ։ Բացի ստեղծելուց սեփական երաժշտությունները, կատարել է դասական երաժշտության վերադաշնակումներ.Ս. Բախի, Գ. Պագանինիի, Մ. Գլինկայի, Ջ. Վերդիի, Ջ. Գերշվին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Վիկտորը ընդունվեց ռուսական երաժշտական դպրոց,շնորհալի երեխաների խումբ՝ դասական կիթառի դասարան և սովորեց 4 տարի։ 1987 թվականին՝ աշխատելով 7 տարի է տարբեր կոլեկտիվների հետ, Զինչուկը սկսել է մեներգային կարիերան։ Հենց այդ ժամանակ էլ նա ճանաչվել է լավագույն կիթառահար՝ Համամիութենական ռադիոյի Երիտասարդական ալիքի հարցման տվյալների համաձայն։ Նաև 1987 թվականին ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվեց փաստագրական ֆիլմ Վիկտոր Զինչուկի մասին, որի շնորհիվ շատերը կարողացան ծանոթանալ երաժշտի ստեղծագործությանը։ 1991 թվականին նա հաղթել է Շվեյցարիայի մեծ երաժշտական փառատոնում և մինչ այժմ արժանիորեն հանդես է գալիս բազմաթիվ այլ փառատոններում ևս։ 1995 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի մաշկույթի և արվեստի պետական համալսարանը։

Ձեռքբերումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Զինչուկը ունի հետեւյալ տիտղոսներն ու մրցանակները.

  • Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2005)[1]
  • 2018 թվականին պարգևատրվել է Բարեկամության շքանշանով — «հայրենական մշակույթի և արվեստի մեջ ներդրած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար»:

Փառատոններ ու մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մի նետիր քարերը (1990)
  • Mix No. 1 (1994)
  • Նեոդասական(1998)
  • Միայնակ գիշերը (1998)
  • Նեոլիրիկա (2000)
  • Ամադեուս No. 146 (2002)
  • Միայնակ գիշերը (2002)
  • Նեոդասական(2003)
  • Մագիստրոսի տասներկու կիթառը (2005)
  • Կելտական ալբոմ (2010)
  • Դրականի բանաձևը (2012)
  • Հաղթական կիթառ(2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 25 октября 2005 г. № 1241». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Զինչուկ» հոդվածին։