Վիլլի Մոկացյան
Վիլլի Մոկացյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1932 Երևան |
Երկիր | Հայաստան |
Մահացել է | հունվարի 26, 1997 Երևան |
Մասնագիտություն | ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Վիլլի Հովհաննեսի Մոկացյան (1932[1][1][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 26, 1997, Երևան, Հայաստան), ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլլի Մոկացյանը ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 22-ին, Երևանում[2]։ Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, որից հետո, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի ղեկավարությամբ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1961-1970 թվականներին Վիլլին եղել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրային տրիոյի արտիստ։ Այդ ընթացքում թողարկել է ձայնասկավառակ։ 1971-1980 թվականներին եղել է Երևանի կոնսերվատորիայի լարային կվարտետի արտիստ, իսկ 1972-1974 թվականներին՝ հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերմայստեր։
Վիլլի Մոկացյանը ծավալել է մանկավարժական գործունեություն[3]։ Նա 1978-1994 թվականներին եղել է Երևանի կոնսերվատորիայի լարային նվագարանների ամբիոնի վարիչ, ինչպես նաև` նույն ամբիոնի ջութակի դասարանի պրոֆեսոր։ Այդ թվականներին Վիլլին եղել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասատու։
Առնո Բաբաջանյանը ջութակի իր հռչակավոր կոնցերտը նվիրել է Վիլլի Մոկացյանին։ Նա կոմպոզիտորի՝ ջութակի մասնակցությամբ բոլոր գործերի միակ կատարողն էր Հայաստանում։
Վիլլի Մոկացյանը մահացել է 1997 թվականի հունվարի 26-ին՝ Երևանում։
Ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլլի Մոկացյանը մի շարք մենահամարգներ և ելույթներ է ունեցել տարբեր նվագախմբերի և համույթների կազմում։ Նա նաև հյուրախաղերով հանդես է եկել Ուկրաինայում, Վրաստանում, Կուբայում, ԱՄՆ-ում։
1974-1976 թվականներին գործուղվել է Կուբա և դասավանդել Հավանայի Արվեստի ազգային դպրոցում։ Նա ուսանել է հայ ջութակահարների, և նրա սաները միջազգային, համամիութենական, Անդրկովկասյան և հանրապետական 33 մրցույթի դափնեկիրներ են դարձել։
Վիլլին մասնակցել է Լորիս Ճգնավորյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիք նվագախմբի (ՀՊՖՆ) Ավստրիայի հյուրախաղերին։
Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլլի Մոկացյանը 1960 թվականին մասնակցել է երաժիշտ-կատարողների Անդրկովկասյան 1-ին մրցույթին՝ որտեղ զբաղեցրել է 2-րդ տեղը։
1961 թվականին՝ ջութակահարների համամիութենական մրցույթին, որտեղ էլ ստացել է խրախուսական մրցանակ։
Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Նրա անունով է կոչվել Երևանի Նուբարաշեն համայնքի երաժշտական դպրոցը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ «AV Production - Վիլլի Մոկացյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ https://www.yerevan.am/uploads/media/default/0001/34/643929e6dde8ca1120fcc23413b31f158e271055.pdf Վիլլի Մոկացյանի կենսագրությունը քաղաքապետարանի կայքում