Վասիլի Ֆեսենկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վասիլի Գրիգորի Ֆեսենկով (ռուս.՝ Васи́лий Григо́рьевич Фесе́нков; հունվարի 13, 1889, Նովոչերկասսկ, Ռուսական կայսրություն - մարտի 12, 1972, Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական աստղագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935), Ղազախական ԽՍՀ ԳԱ անդամ (1946)։ Ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ աստղագիտության խորհուրդը և Երկնաքարերի ուսումնասիրման կոմիտեն։

1911 թ. ավարտելով Խարկովի համասլարանը ընդունվել է Սորբոնի համալսարան, որտեղ 1914 թ. պաշտպանելով ատենախոսությունը ստացել է գիտությունների դոկտորի կոչում[1]։

Հիմնական աշխատանքները վերաբերում են մոլորակների ֆիզիկական հատկությունների, երկնաքարային նյութի, Արեգակի և աստղերի ֆիզիկայի, աստղերի էվոլյուցիայի, գազափոշային միգամածությունների կազմության, մեր Գալակտիկայի կառուցվածքի, կոսմոգոնիայի պրոբլեմների, մթնոլորտային օպտիկայի ուսումնասիրմանը։

Ֆեսենկովն առաջիններից մեկն է զբաղվել Կենդանաշրջանային լույսի լուսաչափությամբ։ Առաջ է քաշել աստղերի կորպուսկուլային ճառագայթման վարկածը և միջաստղային գազափոշային միջավայրից աստղերի առաջացման գաղափարը։

Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։ Նրա անունով է կոչված աստերոիդների հիմնական գոտու (2286) Ֆեսենկով աստերոիդը[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Hockey, Thomas (2009)։ The Biographical Encyclopedia of Astronomers։ Springer Publishing։ ISBN 978-0-387-31022-0։ Վերցված է՝ August 22, 2012։ 
  2. Schmadel, Lutz D. (2003)։ Dictionary of Minor Planet Names, 5th, New York: Springer Verlag, 186։ ISBN 3-540-00238-3։ 
  3. Lutz D. Schmadel, International Astronomical Union Dictionary of Minor Planet Names. — 5-th Edition. — Berlin Heidelberg New-York: Springer-Verlag, 2003. — 992 с. — ISBN 3-540-00238-3

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աշխատություններ[խմբագրել]

  • Критерий приливной устойчивости и его применение в космогонии, «Астрономический журнал», 1951, т. 28, № 6
  • Образование звезд из волокон газово-пылевых туманностей, там же, 1952, т. 29, № 4 (совместно с Д. А. Рожковским)
  • Корпускулярная радиация как фактор эволюции Солнца и звёзд, М., 1952; Солнце и солнечная система. Избр. труды, М., 1976
  • On the corpuscular emission theory of stellar evolution, «Annales d’Astrophysique», 1959, № 8 (Г. М. Идлисом հետ համատեղ)
  • Василий Григорьевич Фесенков / Вступит. статья Н. Б. Дивари. Библиогр. сост. О. В. Исаковой. — М.։ Издательство Академии наук СССР, 1961. — 116 с.; 1 л. портр. — (Материалы к биобиблиографии ученых СССР. Серия астрономии; Вып. 1).
  • Life in the universe by A. Oparin and V. Fesenkov, New York, Twayne Publishers, 1961
  • Soviet IGY studies in zodiacal light by Fesenkov V.G., New York, U. S. Joint Publications Research Service, 1959

Գրականություն[խմբագրել]

  • Воспоминания о Василии Григорьевиче Фесенкове։ [Сборник]։ К 100-летию со дня рождения / [АН СССР]; Сост. З. В. Карягина. — М.։ Наука, 1989. — 270, [2] с., [1] л. портр. — (Ученые СССР. Очерки, воспоминания, материалы). — ISBN 5-02-000692-0.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png