Վալտեր Ռունեբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալտեր Ռունեբերգ
շվեդ.՝ Walter Magnus Runeberg
Ծնվել էդեկտեմբերի 29, 1838(1838-12-29)[1][2][3][…]
ԾննդավայրՊորվոո, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էդեկտեմբերի 23, 1920(1920-12-23)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայրըՀելսինկի, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Ֆինլանդիա[4]
Մայրենի լեզուշվեդերեն
ԿրթությունՀելսինկիի համալսարան և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ և վիզուալ արտիստ
Ծնողներհայր՝ Յոհան Լյուդվիգ Ռունեբերգ, մայր՝ Ֆրեդրիկա Ռունեբերգ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՆինո Վալտեր Ռունեբերգ և Vasthi Runeberg?
 Walter Runeberg Վիքիպահեստում

Վալտեր Մագնուս Ռունեբերգ (ֆիններեն՝ Walter Magnus Runeberg, դեկտեմբերի 29, 1838(1838-12-29)[1][2][3][…], Պորվոո, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[3] - դեկտեմբերի 23, 1920(1920-12-23)[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն քանդակագործ[6]։

Բանաստեղծ Յուհան Լյուդվիգ Ռունեբերգի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալտեր Ռունեբերգը ծնվել է 1838 թվականի դեկտեմբերի 29-ին Հելսինկիից հիսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող ֆիննական Պորվո փոքր քաղաքում։ Սովորել է Հելսինգֆորսի համալսարանում, սակայն արվեստի հանդեպ ունեցած հակումների պատճառով, դադարել է հաճախել համալսարանի դասախոսություններին և ընդունվել Սանկտ Պետերբուրգի արվեստի կայսերական ակադեմիա, որտեղ որոշ ժամանակ եղել է քանդակագործության պրոֆեսոր, բարոն Պյոտր Կառլովիչ Կլոդտի աշակերտը։ Տուրկուի Աբոյի ակադեմիայում Ռ. Վ. Էմանի մոտ նկարչության դասընթացն ավարտելուց հետո մեկնել է Կոպենհագեն և երեք տարի կատարելագործվել Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, քանդակագործության բնագավառում՝ Հերման Վիլհելմ Բիսենի ղեկավարությամբ։

Այնուհետև, 1862-1863 թվականներին աշխատել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, որտեղ կերտել է Սիլենի քանդակը` արժանանալով ընդհանուր ուշադրության։ Վերադառնալով հայրենիք՝ 1864-1868 թվականներին պատրաստել է «Լուսին կռող Իլմարինեն»-ի արձանի մոդելը և քանդակը մարմարից կերտելու համար երկրորդ անգամ մեկնել Հռոմ։ Այստեղ նա իր արվեստանոցում մարմարից կերտել է «Ապոլոն և Մարսիա» և «Զեֆիրները տանում են Պսիքեային» (տեղակայված է Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում), «Պսիքեան կանթեղով», «Պսիքեան Յուպիտերի արծիվների հետ» և այլ արձաններ[7]։

1967 թվականին ամուսնացել է Լինա Էլֆվինգի հետ։ Ունեցել են վեց երեխա[6]։

1877 թվականից Վալտեր Ռունեբերգը բնակություն է հաստատել Փարիզում և սկսել զբաղվել հիմնականում դիմապատկերային արձաններ և կիսանդրիներ կերտելու գործով։ Նրա կարևոր ստեղծագործություններից են Հելսինգֆորսի Էսպլանդա պուրակում գտնվող իր հոր՝ Յոհան Ռունեբերգի (1885) և Ալեքսանդր Երկրորդ կայսեր (1894) հուշարձանը կանգնեցված Սենատի հրապարակում։ Կերտել է նաև Պերու Բրագա Կրտսերի հուշարձանը Տուրկուում (1888)։

Մահացել է 1920 թվականի դեկտեմբերի 23-ին Հելսինկի քաղաքում` ութսուներկու տարեկան հասակում[8]։ Թաղված է Հելսինկիի Հիետանիեմի գերեզմասնատուն[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղբայրը` Յոհան Վիլհելմ Ռունեբերգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kunstindeks Danmark (դան.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Register of the Artists' Association of Finland (фин.)
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  5. 5,0 5,1 Kansallisbiografia (фин.) / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
  6. 6,0 6,1 Lindgren, Liisa (2006 թ․ հոկտեմբերի 9). «Runeberg, Walter (1838 - 1920)». Kansallisbiografia. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  7. Рунеберг, Вальтер
  8. История Выборга — Люди, повлиявшие на историю Выборга
  9. «Hietaniemen hautausmaa – merkittäviä vainajia» (PDF). Helsingin seurakuntayhtymä. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Ռունեբերգ» հոդվածին։