Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1941(1941-09-16)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 27, 2004(2004-05-27) (62 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԺՏՆՑ ոսկե մեդալ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրԱլեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան

Վազգեն Ալեքսանդրի Բաժբեուկ-Մելիքյան (սեպտեմբերի 16, 1941(1941-09-16), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 27, 2004(2004-05-27), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։

Նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի որդին է, նկարչուհիներ Լավինիա և Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանների եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968-1973 թվականներին սովորել է Մոսկվայի պետական տեքստիլ ինստիտուտում
  • 1974 թվականին դիպլոմային աշխատանքի համար ստացել է ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե շքանշան
  • 1977 թվականին տեղափոխվել է Երևան
  • 1982 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1], Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան), Սերգեյ Փարաջանովի թանգարան, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Կիպրոսի, Թուրքիայի աշխարհի այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 «Ինքնանկարը ռուսական և խորհրդային արվեստում», ցուցահանդես Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա)
  • 1976 թվականից համամիութենական և միջազգային մրցույթների մշտական մասնակից
  • Անհատական ցուցահանդես 20 երկրների մասնակցությամբ կազմակերպված միջազգային բիենալի շրջանակներում (Գյումրի, Հայաստան)
  • 1985 ժամանակակից հայկական արվեստի խոշոր ցուցահանդես (Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան)
  • 1997 «Ժամանակակից արվեստի թանգարանը 21-րդ դարի շեմին» ցուցահանդեսի մասնակից (Հայաստանի նկարիչների միություն, Երևան)
  • 2000 անհատական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում (Երևան)
  • 2013 «ՀայԱրտ» մշակութային կենտրոն, հետմահու ցուցահանդես[2]

Մեջբերումներ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ինչ սկսվեց 1957 թվականին, երբ առաջին անգամ ձեռքս առա վրձինն ու նկարեցի անշարժ նստած հավին։ Հայրս զարմացավ։ Հետո վարդեր նկարեցի, հետո էլի ինչ-որ բան։ Այսպես զգացի նկարելու երանությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]