Ս. Նունեի պատկերի առաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ս. Նունեի պատկերի առաջ
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1918
Հրատարակվել է1920
ՎիքիդարանՍ. Նունեի պատկերի առաջ

«Ս. Նունեի պատկերի առաջ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1918 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1918 թվականին։

Մեկ սևագիր-ինքնագիր, որը, հավանաբար, առաջին գրառումն է, վերնագրված «Վրաստանի ոգին» վերնագրով պահվում է Թումանյանի ընտանեկան արխիվում, ևս երկու սևագիր-ինքնագիր, որոնցից երկրորդը համեմատաբար ավելի է մոտ տպագրվածին՝ պահվում է նույն տեղում։ Թվագրված է՝ «1918», վերնագրված՝ «Ս. Նունեի պատկերի առաջ»[1]։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1920 թվականին «Նոր աշխատավոր» թերթում՝ «Ս. Նունեի պատկերի առաջ» վերնագրով (№ 27): Այնուհետև տպագրվել է Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում «Վրաստանի ոգին» վերնագրով (էջ 194-195)։

Խոսելով 1918 թվականի դեպքերի մասին՝ Սերգեյ Գորոդեցկին հիշում է.

Այդ թվականին Հովհաննես Թումանյանը գրեց այնպիսի մի սքանչելի բանաստեղծություն, ինչպիսին է «Վրաստանի ոգին»
- Ս. Գորոդեցկի

Ապա մեջ է բերում բանաստեղծության առաջին վեց տողերը[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Նոր աշխատավոր» թերթից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 639.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ս. Նունեի պատկերի առաջ