Սրտակրանքի բորբոքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրտակրանքի բորբոքում
Դասակարգում և լրացուցիչ տվյալներ

DiseasesDB = 9820
ՀՄԴ-10 I01.0, I09.2, I30–I32
ՀՄԴ-9 420.0, 420.90, 420.91, 420.99, 423.1, 423.2
MedlinePlus 000182
eMedicine med/1781 emerg/412
MeSH D010493

Սրտակրանքի բորբոքում, պերիկարդիտ (հուն.՝ περιχαρδιος՝ հարսրտային), սրտի արտաքին թաղանթի, հիմնականում ընդերային թերթիկի, բորբոքում։

Պատճառներ[խմբագրել]

Սրտակրանքի բորբոքման պատճառներ են վարակիչ հիվանդությունները, ներքին թունավորումները (ազոտարյունություն՝ պայմանավորված երիկամների ախտահարմամբ)։ Սրտակրանքի բորբոքումը կարող է առաջանալ նաև բորբոքումը հարևան օրգանից կամ հյուսվածքից (թոքամիզ, ստոծանի, կրծքավանդակի միջնորմ) սրտակրանքի վրա տարածվեյիս։

Առաջանում է ռևմատիզմի, թոքերի կրուպոզ բորբոքման, տուբերկուլոզի, արյան վարակման (սեպսիս) հետևանքով։ Հիվանդության կլինիկական պատկերը հիմնականում կախված է հարուցիչի բնույթից․ պրոցեսի սրությունից և հիվանդի օրգանիզմի վիճակից, նրա դիմադրողականության աստիճանից։ Սրտակրանքի բորբոքումը լինում է չոր (սրտապարկում ազատ հեղուկը բացակայում է) և արտաքիրտային (շճային, թարախային կամ արյունային), երբ սրտապարկում կուտակվում է հեղուկ։ Չոր սրտակրանքի բորբոքման հիմնական կլինիկական դրսևորումներն են կրծքավանդակի ցավերը և սրտապարկի քսման աղմուկը։ Արտաքիրտային սրտակրանքի բորբոքման կարող է ընթանալ չափազանց ծանր և հանգեցնել արտահայտված շնչարգելության, կապտուկի և սրտի տամպոնման։ Մեծանում են սրտի բացարձակ բթության սահմանները, խլանում են տոները, անհայտանում է սրտի գագաթային հրոցը, իջնում արյան ճնշումը են։

Բուժում[խմբագրել]

Սրտակրանքի բորբոքումը բուժվում է անտիբիոտիկների հակաբորբոքային և այլ միջոցների շնորհիվ։

Կենդանիների սրտակրանքի բորբոքման պատճառները կարող են լինել տրավմատիկ (հաճախ հիվանդանում են խոշոր եղջերավորները) և ոչ տրավմատիկ, որը վարակիչ հիվանդությունների հետևանք է։ Սրտապարկի տրավմատիկ բորբոքմանը նախորդում է ցանցի տրավմատիկ բորբոքումը, որն առաջանում է կերերի հետ նախաստամոքս ընկած մետաղյա և այլ սուր առարկաներից։ Նախաստամոքսներից այդ առարկաները, ծակելով ցանցի պատը և ստոծանին, հասնում են սրտապարկին ու վնասում այն՝ առաջացնելով բորբոքում։

Հիվանդ կենդանին չի պառկում, սրտի հատվածը ընդբախելիս անհանգստանում է, բթության սահմանը մեծացած է, իսկ հրոցը՝ հազիվ շոշափելի։ Սրտի տոները խլանում են, լծերակում նկատվում է երակային արյան կանգ, իսկ միջծնոտային տարածության, կրծոսկրի կոթունի և որովայնի ստորին պատի շրջանում առաջանում են այտուցներ։ Հաճախ նկատվում է կտրիչի քրոնիկական փքանք, հիպոտոնիա։ Հիվանդության առաջին իսկ օրերից մարմնի ջերմաստիճանը բարձրանում է։

Ոչ տրավմատիկ բորբոքման ժամանակ ցանցի բորբոքման նշաններ չեն լինում։ Ելքն անբարենպաստ է, բուժումն անարդյունավետ։ Հիվանդ կենդանիներին մորթում են, միսն օգտագործում են միայն անասնաբույժի ցուցումով։

Կանխարգելում[խմբագրել]

Անասնապահական շենքերի տարածքից մետաղյա իրերի (մեխ, մետաղալար և այլն) հավաքում, կենդանիների զոնդահարում մագնիսական զոնդով, մագնիսական օղակի կիրառում։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png