Սպիտակաաչք սուզաբադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակաաչք սուզաբադ
Aythya nyroca16.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Aythya nyroca
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Սպիտակաաչք սուզաբադ, (լատ.՝ Aythya nyroca), բադերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը՝ 38-42 սմ է, թևերի բացվածքը՝ 63-67 սմ, կենդանի զանգվածը՝ 400-650 գրամ։ Փետրածածկը մուգ է, ներքնապոչը՝ սպիտակ։ Արուի գլուխը, կուրծքը, մարմնի կողքերը մուգ կարմիր-դարչնագույն են, աչքերը՝ սպիտակ։ Էգերն ավելի դարչնագույն և խամրած են, աչքերը՝ մուգ։ Թռչելիս ակնառու է թևի վրայի սպիտակ շերտը, որը գրեթե հասնում է թևի ծայրը։ Լողում է՝ ոչ խորը ընկղմված, հաճախ՝ պոչը վեր ցցած։ Սուզվում է հաճախակի։ Բնակվում է լճերում, ճահճուտներում, բուսականությամբ ծածկված գետերում։ Սնվում է ջրային բույսերով, անողնաշարավորներով։ Բնադրում է ապրիլի ընթացքում՝ եղեգնի մացառներում կամ ջրի վրա։ Բույնը լողացող հարթակ է՝ եղեգից, աղվափետուրներից։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի 1-ին կեսին։ Դնում է 53 մմ տրամագծով, բաց դարչնագույն 8-11 ձու։ Ձագերը հայտնվում են հունիսի կեսերից։ Երիտասարդ, աներեր թռչելու պատրաստ անհատներն օգոստոսի ընթացքում հասունների հետ կազմում են ոչ մեծ երամներ (5-30 թռչուն)։ 1984-1894 թվականներին սպիտակաչք սուզաբադերի թվաքանակն Արարատյան դաշտի լճակներում կազմել է 0,002-0,5 թռչուն, Սևանա լճում ցուցանիշը չափազանց ցածր է՝ անհրաժեշտ կենսապայմանների բացակայության պատճառով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png