Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շումեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունՇումեն
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԲուլղարիայի հայոց թեմ
Հիմնական ամսաթվերը1834
Ժառանգության կարգավիճակԲուլղարիայի մշակութային ժառագության հուշարձան
Հիմնադրված1834
Քարտեզ
Քարտեզ
 Basilica of the Holy Mother of God, Shumen Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին եկեղեցի (բուլղար․՝ Арменската църква „Света Богородица“), հայ առաքելական եկեղեցի Բուլղարիայի Շումեն քաղաքում։ Գտնվում է Շումենի հին հայկական թաղամասում, Զլատիցա 15 հասցեում։ Եկեղեցու բակում են գտնվում Հայ ժողովրդական տունը, դպրոցը և ընթերցարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումենահայ համայնքը ձևավորվել է 1605 թվականին, երբ հայ գաղթականները, փախչելով Ղրիմի Թեոդոսիա (այն ժամանակ՝ Կաֆա) քաղաքի ժանտախտի համաճարակից, հաստատվել են Շումենում և, հավանաբար, կառուցել են իրենց փայտաշեն եկեղեցին, որն այրվել է Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ 1834 թվականին եկեղեցին վերակառուցվել է քարից։ 1810 թվականին Շումենում հիմնադրվել է հայկական առաջին դպրոցը, որը ֆինանսավորվել է համայնքի հարուստ ներկայացուցիչների կողմից։ Եկեղեցին ունի խաչաձև ճարտարապետական հատակագիծ։ Կենտրոնում Մարիամ Աստվածածնի պատկերն է՝ մանուկ Հիսուսը գրկում։ 2001 թվականին եկեղեցին ամբողջովին վերանորոգվել է, վերակառուցվել է զանգակատունը։ Եկեղեցու տարածքում պահպանվել են հայերի` 18-19-րդ դարերի մարմարե գերեզմանաքարեր[1][2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Енциклопедия: Шуменска област, стр. 683-684, Изд. Захарий Стоянов, 2011, ISBN 978-954-09-0627-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սուրբ Աստվածածին եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  2. «"Сурп Аствадзадзин" Шумен». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.