Արթո Չիֆթչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթո Չիֆթչյան
Ծնվել է1949
Պլովդիվ, Բուլղարիա
Մասնագիտությունդաշնակահար
ԿրթությունԵրաժշտության պետական ակադեմիա

Արթո Չիֆթչյան (1949, Պլովդիվ, Բուլղարիա), հայ դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթո Չիֆթչյանը ծնվել է 1949 թվականին Պլովդիվում (Բուլղարիա)։ 1970 թվականից սովորել է Սոֆիայի պետական երաժշտական ակադեմիայում (ղեկավար՝ Կ. Իլև)։

1972 թվականին Բուլղարիայի կամերային նվագախմբի հետ Գերմանիայում մասնակցել է Երիտասարդական միջազգային փառատոնի համերգներին, հաճախել Է Լայնսդորֆի ղեկավարած դիրիժորական վարպետության դասընթացներին։ Ավարտական համերգով հանդես է եկել Պլևենի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, արժանացել բարձր գնահատականի։

1978 թվականին Արթո Չիֆթչյանը՝ որպես հրավիրյալ դիրիժոր, Ռոուզի օպերային թատրոնում ղեկավարել է Ռ. Շտրաուսի «Չղջիկը» ներկայացումը, որով սկսվել է նրա դիրիժորական գործունեությունն այդ թատրոնում։ Ղեկավարել է նաև Ջ. Վերդիի «Տրավիատա», «Տրուբադուր», Օ. Նիկոլայիի «Վինձորի զվարճասեր կանայք» և այլ օպերաներ, Մ. Գոլեմինովի «Նեստինարկա» բալետը և այլ բեմադրություններ։

Արթո Չիֆթչյանը նաև Պլովդիվի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-դիրիժորն է, որի հետ համերգներով շրջագայել է Անգլիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Հայաստանում[1] և այլուր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։