Գևորգ Ռուսչուգլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Ռուսչուգլյան
Ծնվել է1829
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա
Մահացել է1893
Մահվան վայրՊլովդիվ, Բուլղարիա
Մասնագիտությունհասարակական գործիչ

Գևորգ վարդապետ Ռուսչուգլյան (ի ծնե անուն-ազգանուն՝ Թադևոս Պողոսյան, 1829, Պլովդիվ, Բուլղարիա - 1893, Պլովդիվ, Բուլղարիա), բուլղարահայ եկեղեցական, հասարակական գործիչ։

1864 թվականին ձեռնադրվել է քահանա, 1875 թվականին՝ վարդապետ։ Մեծ դեր է խաղացել 1878 թվականիի Սան Ստեֆանոյի պայմանագրի կնքման շուրջ ռուսների հետ բանակցություններ վարելու ժանամակ։ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանի հրահանգով հանդիպումներ է ունեցել ռուս դիվանագետների (Ն. Իգնատև, Ա. Նելիդով) հետ, կազմակերպել Բալկանյան ռազմաճակատի հրամանատար մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչի ընդունելությունը Պոլսի հայկական եկեղեցում (ուր կատարվել է բարեմաղթություն կայսեր պատվին և հոգեհանգիստ զոհված ռուս զինվորների հիշատակին), իր երկու խորհրդականներ Ս. Ասլանյանի և Հ. Նուրյանի հետ կազմել և Իգնատևին է ներկայացրել «ազգային ինքնօրինության» ծրագիր, որը Ման Ստեֆանոյի պայմանագրի՝ հայերին վերաբերող 16-րդ հոդվածի նախնական տարբերակն էր։ Ռուսչուգլյանը վարել է պատրիարքական փոխանորդությունը Ներսես Վարժապետյանի հրաժարականի ժամանակաշրջանում։

1884 թվականի հոկտեմբերի 25-ից աշխատել է որպես պատրիարքական տեղապահ։ 1886 թվականիի հունիսից՝ Կեսարիայի վիճակի առաջնորդ։

1887 թվականից մինչև կյանքի վերջին տարիները ապրել է ծննդավայր Ֆիլիպպուպոլիս։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (XIX դարի 70-ական թթ.)», Կիրակոսյան Տ., , Ե., 1978, կ 128-133։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։