Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Խորենյան և Կենտրոնական վարժարաններում։ 1922 թվականին գաղթել է Բուլղարիա, հաստատվել Պլովդիվ քաղաքում։ Աշխատակցել է «Հայ մամուլ», «Մասիս», «Արևելք», «Բազմավեպ» պարբերականներին և մի շարք տարեգրքերի։ Գրել է «Բուլղարահայ գաղութի ընդարձակ պատմությունը»։ Կազմել է Բուլղարիայում գտնվող հայերեն ձեռագրերի ցուցակը՝ «Ցուցակ հայերեն ձեռագրաց ի Բուլղարիա» վերնագրով, տպագրել «Հանդես ամսօրյայի» 1941-1947 թթ.-ի համարներում[3]։
Մահացել է 1985 թվականին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 693)։