Խռովք (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Խռովք», Սոֆիայում 1932 թվականին լույս տեսնող հայկական ազգայնական և իմաստասիրական-գիտական ամսագիր[1]։ «Խռովքի» օրգանական շարունակությունն էր «Ցեղ և Հայրենիք» հանդեսը, ապա՝ «Տարոնի Արծիվ» ամսաթերթը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգամանքների բերումով «Խռովք» ամսագիրը ունեցել է միայն մեկ համար։ Առաջին և վերջին համարը լույս է տեսել 1932 նոյեմբերին Սոֆիայում, Հայկ Ասատրյանի խմբագրությամբ, որով ազդարարվեց հայկական սեղային-վերանորոգչական շարժման սկիզբը[1]։

Մեծ Եղեռնի ողբերգությունը պայմանավորող ենթակայական գործոնների մեջ մատնանշելով նայ այն, որ «մեր կյանքի և գործի մեջ գիտականություն չմտցրեցինք», «Խռովքը» 1930-ականների ամերիկահայ կյանքում տիրող հոգևոր ծուլությամբ պայմանավորված մտավոր մակերեսայնությունը հաղթահարելու համար, նպատակ էր դնում իրականացնել հետևյալ առաջադրությունները[1].

  • Ա. համակարգել հայ իմաստասիրական մտքի արդյունքները, այսինքն՝ վեր հանել հայ իմաստասիրության գծերը և մշակել նրա պատմությունը ու ներածությունը։ Ուսումնասիրել նաև հայ կյանքում առկա հոգևոր խմորումները և վերլուղծել գործող հայ հոսանքների գաղափարաբանությունը։
  • Բ. հոգեբանորեն կազմակերպել հայության ինքնապաշտության գործը, որի համար՝ վերծանել հայոց հոգեբանական առանձնահատկությունները, միջոցներ առաջարկել հայերի հոգեբանական թերությունները սրբագրելու և առավելությունները համահայկականացնելու։
  • Գ. արժեքավորել հայոց հնագույն և նորագույն ազատագրական կռիվները, գտնել հայոց պատմության զարգացման տրամաբանությունը, մատնանշել հայոց քաղաքական-հասարակական վերածնության ուղիները։

«Խռովքը» ունեցավ միայն մեկ համար, որում ամփոփված լրջախոհ հոդվածների զգալի մասը մնա շարունակելու։ Հատկապես հիշատակելի է Գարեգին Նժդեհի «Ցեղակրությունն իբրև հաղթանակի զորույթ» հոդվածը, որը ցեղակրոնության վերաբերյալ հայտնի առաջին հրապարակումն է[2]։

«Խռովքի» օրգանական շարունակությունն էր «Ցեղ և Հայրենիք» հանդեսը, որը, հիմնականում Հայկ Ասատրյանի, ինչպես նաև Ներսես Աստվածատուրյանի ջանքերով, սկսեց լույս տեսնել Սոֆիայում 1936 թվականի մայիսից։ Ուղղության և ոգու տեսակետով համարյա տարբերություն չկա 1932 թվականի «Խռովքի», 1936-ի «Ցեղ և Հայրենիքի» և 1938-ից հրատարակվող «Տարոնի Արծիվի» միջև[3]։

Ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած կարճ ընթացքին, «Խռովքը» էական դերո ունեցավ հայկական ցեղային շարժման համար, որտեղ հստակորեն բնութագրված էր ցեղակրոնությունը, ուրվագծված էր տարոնականությունը և առաջադրված էր վերանորոգչական շարժումը։ «Խռովքի» առաջնորդությունները խթան հանդիսացան ցեղակրոն և տարոնական շարժումների ծավալման և դրանց գաղափարաբանությունների ձևավորման համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մուշեղ Լալայան, Ցեղակրոն և Տարոնական շարժումներն ու Գարեգին Նժդեհի գործունեությունը էջը, Երևան, «Ազգայնական ակումբ», 2001 — 5-6, էջեր 5-6 — 103 էջ։
  2. «Խռովք», Սոֆիա, 1932 թ., թիվ 1, էջ 32-40
  3. 3,0 3,1 «Տարոնի Արծիվ», Սոֆիա, 1939 թ., թիվ 8, էջ 2-3