Սուրբ Սարգիս եկեղեցի (Վառնա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Սարգիս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունՎառնա
Հասցե15 Khan Asparukh, Varna
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԲուլղարիայի հայոց թեմ
Հիմնական ամսաթվերը1844
Ժառանգության կարգավիճակԲուլղարիայի մշակութային ժառագության հուշարձան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1844
Քարտեզ
Քարտեզ
 St. Sarkis Armenian church, Varna Վիքիպահեստում
it5859.wixsite.com/armenian-church

Սուրբ Սարգիս եկեղեցի (բուլղար․՝ Свети Саркис), հայկական առաքելական եկեղեցի Բուլղարիայի Վառնա քաղաքում[1]։ Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում՝ Խան Ասպարուխի անվան փողոցում։ Եկեղեցու տարածքում գտնվում է 2006 թվականին բացված հայոց ցեղասպանության հուշաքար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառնայում հայկական եկեղեցի է գործում 17-րդ դարից. ներկայիս եկեղեցու խորանի տարածքում կան 1677, 1695 և 1775 թվականների տապանաքարեր։ Եկեղեցին ի սկզբանե եղել է մատուռ, որն այրվել է անհայտ հանգամանքներում։ Ներկայիս եկեղեցու շինարարությունը սկսվել է Վառնայի հայ համայնքի այն ժամանակվա առաջնորդ Հաջի Սարգիս Հայրապետյանի և Հայր Հաջի Հարությունի նախաձեռնությամբ։ 1844 թվականի հունվարի 25-ին եկեղեցին օծվեց։ Այն կառուցվել է նկուղային հիմքով և է շրջապատված բարձր պարսպով, քրիստոնեական եկեղեցիների կառուցման ժամանակի պահանջներին համապատասխան։ Այն ժամանակ եկեղեցու բակը մոտ 5000 մ2 էր[2]։

1910 թվականին, ըստ հիմնադիր Սարգիս Հայրապետյանի արձանագրության, առաջին հիմնանորոգումը կատարել է շինարար Աբրահամ Կալֆան։ Նույն թվականին քանդվել է պարիսպը և ավարտվել զանգակատան աշխատանքը[2]։

2002 թվականին Սուրբ Սարգիս եկեղեցին Բուլղարիայի հայոց թեմի նախաձեռնությամբ վերանորոգվեց, որի հետ կապված պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելեց Վառնա[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին միանավ է՝ բազիլիկ կառույց, որի դիմացի հատվածում գտնվում է եռանկյունաձև զանգակատունը։ Մուտքի աջ կողմում կանգնեցված է հայկական խաչքար։ Եկեղեցուն մոտ շենքում գործել է Սիսակյան հայկական դպրոցը, ինչպես նաև հայկական տպագրատունը, որը բուլղարահայ տպագրության անդրանիկ կառույցն էր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զոհրաբ Զոհրաբյան. «Բուլղարիայի թեմ». ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան.
  2. 2,0 2,1 2,2 «"Сурп Саркис" Варна». armenianchurch-bg.com. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցւոյ Պուլղարիոյ թեմ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]