Յուլիա Բերբերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիա Բերբերյան
Юлия Манук Берберян
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1944 (79 տարեկան)
ԾննդավայրՊերուշտիցա, Բուլղարիա
ՔաղաքացիությունԲուլղարիա Բուլղարիա
Ազգությունբուլղարացի, հայ
ԿրթությունՍոֆիայի համալսարան (1972)
Երկեր«Ցանկանում են, հավատում են, կարող եմ»
Մասնագիտությունթենիսիստուհի, թենիսի մարզիչ, հասարակական գործիչ
Գործունեություն«Բուլղարիայի կանանց միության» նախագահ
ԱմուսինԳեորգի Մալեև
ԾնողներՄանուկ Բերբերյան
Զբաղեցրած պաշտոններԲուլղարիայի Ազգային ժողովի անդամ
ԵրեխաներՄանուելա Մալեևա (1967)
Կատերինա Մալեևա (1969)
Մագդալենա Մալեևա (1975)

Յուլիա Բերբերյան (բուլղար․՝ Юлия Манук Берберян, ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 6-ին, Պերուշտիցա, Բուլղարիա), բուլղարացի թենիսիստուհի, թենիսի մարզիչ, հասարակական և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիա Բերբերյանը ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 6-ին, հայկական ընտանիքում։ Նրա նախնիները Բուլղարիա են վերաբնակվել 1896 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական սպանությունների ժամանակ[1]։ 1965 թվականին Բերբերյանների ընտանիքը մշտական բնակության է մեկնել ԱՄՆ, սակայն Յուլիան մնացել է Բուլղարիայում, քանի որ ամուսնացել էր բուլղարացի բասկետբոլիստ և ինժեներ Գեորգի Մալեևի հետ։ 1962 թվականից մինչ 1976 թվականները նա եղել է Բուլղարիայի առաջատար թենիսիստուհին, դարձել է այդ երկրի մենախաղի, զուգախաղի և խառը զուգախաղի բազմակի չեմպիոնուհի, ինչպես նաև Բալկանյան խաղերի հաղթող։ Ընդ որում, քաղաքական պատճառներով, նա հնարավորություն չի ունեցել մասնակցելու թենիսային պրոֆեսիոնալ մրցաշարերի։ 1972 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանը, ստանալով բանասիրական կրթություն։

1975 թվականին Սպորտի Ազգային Ակադեմիայում վեց ամսվա դասընթացներից հետո Յուլիա Բերբերյանը սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ։ Առավել հաջողությունների նա հասել է իր դուստրեր Մանուելայի, Կատերինայի և Մագդալենայի հետ աշխատանքներում, որոնցից յուրաքանչյուրը տարբեր տարիների մտել է WTA վարկանիշի աշխարհի լավագույն թենիսիստուհիների տասնյակի մեջ։ Նա երկար տարիներ եղել է նաև Ֆեդերացիայի գավաթում Բուլղարիայի հավաքականի ավագը (մարզիչը), որը 1985 և 1987 թվականներին նրա ղեկավարությամբ հասել է մինչև մրցաշարի կիսաեզրափակիչ։ 2005 թվականին դուստրերի հետ միասին Սոֆիայում ստեղծել է թենիսի կենտրոն, որտեղ դարձել է տնօրեն և ավագ մարզիչ։

Յուլիա Բերբերյանը հայտնի է նաև շնորհիվ իր հասարակական և քաղաքական գործունեության։ 1997—2001 թվականներին նա եղել է Բուլղարիայի պառլամենտի անդամ՝ «Դեմոկրատական ուժերի միություն» կուսակցության կողմից։ 1995 թվականից հանդիսանում է «Բուլղարիայի կանանց միություն» հասարակական կազմակերպության նախագահը։ Պարգևատրվել է «Աշխատանքի Կարմիր Դրոշ» շքանշանով (1989

1995 թվականին թողարկվել է Յուլիա Բերբերյանի «Ցանկանում եմ, հավատում եմ, կարող եմ» ինքնակենսագրական գիրքը։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959-1962 թվականներ - Բուլղարիայի պատանեկան առաջնության հաղթող (մինչև 18 տարեկան) մենախաղում, կանանց և խառը զուգախաղարում։
  • 1962 թվական - Բուլղարիայի առաջնության հաղթող մենախաղում և խառը զուգախաղում։
  • 1963 թվական - Բուլղարիայի առաջնության հաղթող մենախաղում, կանանց և խառը զուգախաղերում։
  • 1964 թվական - Բուլղարիայի առաջնության հաղթող մենախաղում։
  • 1966 թվական - Բուլղարիայի հավաքականի անդամ, Զագրեբի Բալկանյան խաղերի հաղթող։
  • 1968 թվական - Բուլղարիայի առաջնության հաղթող մենախաղում և կանանց զուգախաղում։ Սոֆիայի Բալկանյան խաղերի հաղթող։
  • 1969 թվական - Բուլղարիայի առաջնության հաղթող կանանց զուգախաղում։
  • 1970 թվական - Բուլղարիայի առաջնության հաղթող մենախաղում և կանանց զուգախաղում։
  • 1971 թվական - Բուլղարիայի առաջնության հաղթող կանանց զուգախաղում։
  • 1972 թվական - Բուլղարիայի առաջնության հաղթող մենախաղում և կանանց զուգախաղում։ Բուխարեստի Բալկանյան խաղերի հաղթող։
  • 1973 թվական - Բուլղարիայի առաջնության հաղթող մենախաղում և կանանց զուգախաղում։
  • 1974 թվական - Բուլղարիայի առաջնության հաղթող կանանց զուգախաղում։ Անկարայի Բալկանյան խաղերի հաղթող։
  • 1975 թվական - Բուլղարիայի առաջնության հաղթող մենախաղում և կանանց զուգախաղում։ Հաղթանակի է հասել երրորդ դուստր Մագդալենայի ծնունդից 88 օր անց։
  • 1976 թվական - Բուլղարիայի առաջնության հաղթող մենախաղում։

Կարիերայի ընթացքում Յուլիա Բերբերյանը ընդհանուր առմամբ արժանացել է ազգային առաջնությունների 31 տիտղոսների։

Հասարակական և մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968-1992 թվականներ - Մարզիչ ԲԿՄԱ ակումբում, կանանց հավաքականների մարզիչ։
  • 1984-2004 թվականներ - Բուլղարիայի թենիսի ֆեդերացիայի կառավարման խորհրդի անդամ։
  • 1992-1997 թվականներ - Անկախ մարզիչ։
  • 1995 թվական - Հրատարակել է «Ցանկանում են, հավատում են, կարող եմ» ինքնակենսագրական գիրքը։
  • 1995 թվականից մինչ այժմ - «Բուլղարիայի կանանց միության» նախագահ, որը ստեղծվել էր 1901 թվականին և կոմունիստական վարչակազմի կողմից արգելվել 1945 թվականին։ Վերականգնվել է 1994 թվականին։
  • 1996-2004 թվականներ - Բուլղարիայի թենիսի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ։
  • 1997-2001 թվականներ - Բուլղարիայի պառլամենտի անդամ, ներկայացրել է հակա-կոմունիստական «Դեմակրատական ուժերի միություն» կուսակցությունը։ Մասնակցել է երեխաների պաշտպանության մասին օրենքի ստեղծմանը։
  • 1998 թվականից մինչ այժմ - Բուլղարիայի Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Սեփական միջոցներից նա կրթաթոշակ է շնորհում տաղանդավոր երեխաների։
  • 1998 թվականից մինչ այժմ - Պրոֆեսիոնալ թենիսի ամերիկյան ռեեստրի պատվավոր անդամ։
  • 1998-2007 թվականներ - Մալեևաների թենիսի ակումբի գլխավոր մարզիչ։
  • 2001-2005 թվականներ - Բուլղարիայի թենիսի մարզիչների ասոցիացիայի նախագահ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]