Սնիկերս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստան ներկրվող Սնիկերս
Սնիկերս (անգլերեն՝ Snickers), «Մարս» գործարանի կողմից արտադրվող շոկոլադե սալիկ, որի բաղադրության մեջ մտնում է բոված գետնանուշ, կարամել և նուգա` պատված կաթնային շոկոլադով: Ամբողջ աշխարհում տարեկան վաճառվում է 2 միլիարդ դոլարի սնիկերսային սալիկ:
Միացլալ Թագավորությունում և Իռլանդիայում մինչև 1990 թ. այն վաճառվում էր Մարաթոն անվամբ:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմությունը
Սնիկերսը առաջին անգամ արտադրվել է 1923 թվականին` հրուշակագործ Ֆրենկ Մարսի կողմից: 1929 թվականին Չիկագոյում կառուցվեց շոկոլադի գործարան, որտեղ սկսեցին արտադրել Սնիկերս: 1930 թվականի նոյեմբերին սկսվեց Սնիկերսի զանգվածային արտադրությունը:
[խմբագրել] Բաղադրությունը
[խմբագրել] Միջուկը
- Գետնանուշ
- Գլյուկոզի օշարակ
- Շաքար
- Արմավենու բուսական ռաֆինացված հոտազերծված յուղ
- Յուղազերծված չոր կաթ
- Աղ
- Ձվի չոր սպիտակուց
- Ցորենի ալյուր
- Վանիլին
- Կաթնային շոկոլադ
[խմբագրել] Սննդային արժեքը (100գ)
- Սպիտակուցներ - 8.4 գ
- Ճարպեր - 27.4 գ
- Ածխաջրեր - 56.3 գ
Էներգետիկ արժեքը 100 գ-ում կազմում է 508 կկալ:
Սնիկերս և Մարս
[խմբագրել] Արտաքին հղումներ
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սնիկերս կատեգորիայում։ |