Ֆրանկլին Քլարենս Մարս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկլին Քլարենս Մարս
Ծնվել էսեպտեմբերի 24, 1883(1883-09-24)[1]
ԾննդավայրHancock, Ստիվենս շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 8, 1934(1934-04-08) (50 տարեկան)
Մահվան վայրPulaski, Թենեսի, ԱՄՆ
ԳերեզմանԼեյքվուդի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունBreck School?
Մասնագիտությունգործարար և ձեռնարկատեր
ԱմուսինԷթելն ընդդեմ Մարսի
ԵրեխաներՖորեսթ Մարս

Ֆրանկլին Քլարենս Մարս (անգլ.՝ Franklin Clarence Mars), (1883 թվականի սեպտեմբերի 24[2] Նյուպորտ, Մինեսոտա նահանգ - 1934 թվականի ապրիլի 8, Չեստեր Սփրինգ, Փենսիլվանիա նահանգ), ամերիկացի ձեռնարկատեր, բիզնես-մագնատ, հրուշակագործ, Mars Incorporated շոկոլադե կոնֆետներ արտադրող ընկերության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկլինը ծնվել է 1883 թվականի սեպտեմբերի 24-ին Նյուպորտում, Մինեսոտա նահանգում, ոչ հարուստ ընտանիքում։ Մանուկ հասակում Ֆրանկլինի մոտ հայտնաբերեցին պոլիոմելիտ, ինչի պատճառով տղան չէր կարողանում քայլել առանց հենակների և չէր հաճախում դպրոց։ Հիվանդության ժամանակ Ֆրանկլինն օգնում էր խոհանոցում մայրիկին, ով քաղցրավենիքներ էր պատրաստում, իսկ հետո վաճառում։ Ֆրանկլինը որոշեց, որ հրուշակագործությունն իր ամբողջ կյանքի զբաղմունքը կլինի, և 1902 թվականին, երբ նա 19 տարեկան էր, նա սկսեց աշխատել քաղցրավենիքների առևտրի բնագավառում։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք անգամ Ֆրանկլինը սնանկացավ։ Նա ապրում էր ոչ հարուստ կյանքով, բայց ուներ սեփական տուն և ամուսնացած էր Էթել անունով մի աղջկա հետ, ով դարձավ նրա գլխավոր բիզնես-գործընկերը։

28 տարեկանում Ֆրենկը թողեց աշխատանքը և որոշեց սկսել իր սեփական գործը։ Կնոջ հետ միասին նրանք սկսում են վաճառել քաղցրավենիքներ՝ բացելով հրուշակային խանութ հենց իրենց տանը։ Ամբողջ առևտուրն անցնում էր Մարս ընտանիքի տան պատուհանից։ Վաճառքը սկսեց արագ մեծանալ և ամուսինները 1911 թվականին հիմնադրեցին ընկերություն Mar-O-Bar անունով։

Ժամանակի ընթացքում փոքր արատադրանքը վերածվեց առաջին գործարանի, որը գտնվում էր Չիկագոյի մոտիկ արվարձանային շրջանում։ Աշխատակազմն ընդգրկում էր 125 մարդ։ 1920 թվականին Ֆրենկ Մարսը որոշեց անցնել Միննեապոլիս, որտեղ հորինեց իր առաջին հիթը՝ Milky Way շոկոլադե բատոնը։ Ամերիկայում խոշոր տնտեսական դեպրեսիայի ժամանակ, երբ շատ գործարաններ և ֆաբրիկաներ փակվեցին, իսկ արտադրանքը կանգնեցված էր, Ֆրանկլինը վաճառում էր իր շոկոլադե բատոնը 5 ցենտով։ 1925 թվականին նոր բատոնը շոկոլադների շուկայում առաջինը ճանաչվեց։ Վաճառքն անշեղորեն աճում էր, և ընկերությունը նոր շուկաներ էր բացում իր արտադրանքը վաճառելու համար։

Աստիճանաբար Մարսի արտադրանքի շարքը լրացվում էր նոր մթերքներով, որոնց մեջ էին Mars Almond-ը (նուշով բատոն), Musketeers-ը և լեգենդար Snickers-ը։ Նոր վայրում բիզնեսը ծաղկում էր, և 1924 թվականին Mar-O-Bar ընկերության վաճառքը հասավ 700 000 դոլարի։ 1926 թվականին Ֆրենկ Մարսն անվանափոխեց ընկերության անունը Mars Candies-ի (հետագայում՝ Mars Incorporated-ի), իսկ 1928 թվականին շինեց նոր ֆաբրիկա Չիկագոյի արվարձանում։

Հայր և որդի[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականին Ֆրանկլին Մարսը և նրա կին՝ Էթելը ունեցան Ֆորեսթ անունով որդի։ Հենց Ֆրենկի որդու մտահղացումն էր ստեղծել այժմ գոյություն ունեցող շոկոլադե բարերը։ Մի անգամ նա որդու հետ ուղևորվեց խանութ։ Ֆորեսթը խնդրեց հայրիկին իր համար գնել շոկոլադ։ Այս ժամանակ շոկոլադը վաճառվում էր միայն կգ-ով։ Մարդկանց համար դա անհարմարավետություն էր ստեղծում, հատկապես ամառային տաք օրերին, նույնիսկ եթե զգուշությամբ ուտել արևից արագ հալչող շոկոլադը, կարելի էր նրանով շատ հեշտ կեղտոտվել։

Հենց այդ պահին Ֆրենկը մտածեց, իսկ ինչի՞ չսկսել վաճառել շոկոլադե փոքր պատառիկներ՝ փաթաթված նրբաթիթեղի մեջ։ Միտքը նրան հեռանկարային թվաց։ Կնոջ հետ խոսակցությունից հետո նա եկավ այն հետևությանը, որ կարելի է փորձել։ Արդյունքում առաջացավ շոկոլադե բար՝ Milky Way անունով, որը հաշված օրերում դարձավ երիտասարդ ձեռնարկության արտադրանքի հիթը։

Ֆրենկը ամուսնալուծվեց Էթելից, երբ Ֆորեսթը 6 տարեկան էր։

1928 թվականին ավարտելով Յելի համալսարանը ավարտելուց հետո, Ֆորեսթը լքեց Ամերիկան, որպեսզի զբաղվի իր սեփական գործով Մեծ Բրիտանիայում։ Հետո 1932 թվականին Ֆորեսթը Սլոու քազաքում գնեց շենք՝ գործարան ստեղծելու համար։ Ավելի ուշ նա ընդունում է մի քանի աշխատակից և արտադրությունը սկսվում է։ Այդ գործարանում հայտնվեց ևս մի լեգենդար շոկոլադե բատոն՝ Mars-ը։ 1930 թվականին Ֆորրեսթ Մարսը Ուիլիամ Մարրիի հետ համատեղ ստեղծեց M&M ընկերությունը և սկսեց վաճառքի հանել համաշխարհային ճանաչում ունեցող M&M’s կոնֆետները։

Ֆորեսթը շարունակեց արտադրանքի շարքի ընդլայնումը՝ գնելով Uncle Ben’s ընկերությունը։ Այդ օրերին Uncle Ben’s-ը առաջնային տեղ էր զբաղեցնում արագ պարտրաստվող բրինձ արտադրողների մեջ։ Ընկերությունը սկսեց արտադրել կենդանիների համար կերակուր Pedigree և Whiskas վաճառքային անուններով։

Ֆրենկը մահացավ 1934 թվականին սուր սրտի և երիկամների անբավարարության պատճառով։ Այդ ժամանակ նրա բիզնեսը վերածվեց խոշոր ընկերության մոտ $30 միլլիոնով։

1964 թվականին երկու ընկերություններ միավորվոցին իրար հետ։ Նոր ընկերությունը ստացավ M&M/Mars անվանումը։

2016 թվականին Mars Inc.-ը դարձավ ամենախոշոր մասնավոր ընկերությունն աշխարհում, որը պատկանում էր մի ընտանիքի անդամներին։ Ֆորեսթի որոշմամբ ընկերությունը պետք է լիներ ընտանեկան սեփականություն, և այդ կարծիքին աջակցում էին Մարս ընտանիքի հաջորդ սերունդները։ Mars Inc. գլուխ է կանգնել երրորդ սերունդը, Ֆրենկ Մարսի թոռները՝ Ժակլին, Ֆորրեսթ-կրտսեր և Ջոն։

Արշավաձիերի նկատմամբ հետքրքրվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի վերջում Ֆրենկ Մարսը, բացի «շոկոլադե բիզնեսից» տարված էր նաև արշավաձիերիերով։ 1920-ական թվականների վերջին Պյուլասկի քաղաքում, Թեննեսի նահանգում, նա գնեց տեղի ֆերմաները և նրանց տեղը կառուցեց մեծ կալվածք, որը անվանեց Milky Way Farms: 2,300 մ² տարածքի վրա կառուցվեց 30 ախոռ ձիերի համար, մրցավազքի համար մրցուղի, կենդանիների համար ցուցահանդեսային տարածք։ Ֆրենկը չհասավ այն օրին, երբ իր արշավաձիերը սկսեցին մրցանակներ հաղթել Ամերիկայի ամենահեղինակային մրցավազքերում։ 1940 թվականին նրա տնտեսությունից Gallahadion անունով ձին հաղթեց ԱՄՆ ամենագլխավոր մրցավազքերից մեկում՝ «Kentucky Derby»-ում։

Milky Way Farms կալվածքը վաճառվեց։ Նոր սեփականատերը վերանորոգում է տարածքը, բերելով նրա վիճակը նախնական տեսքին։ Դրանից բացի կալվածքի տարածքում զետեղվեցին նաև գոլֆի համար դաշտեր, պոլո խաղեր և այլ հարմարություններ։

Մարսն իր կյանքի վերջին տարիներին հաճախ ապրում էր Milky Way Farms-ի տարածքում և այնտեղ էլ թաղվեց մահից հետո 1934 թվականին։ Մի քանի տարի հետո երկրորդ կինը՝ Ֆրնակլինա Մարսա Էթել Խիլին տեղափոխեց ամուսնու դին Լեյկվուդյան գերեզմանոց, Մինեապոլիսից ոչ հեռու։ Այնտեղ կառուցեցին մասնավոր դամբարան, որտեղ հանգչում է Ֆրենկ Մարսի մարմինը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.robinsonlibrary.com/social/industries/agricultural/mars.htm
  2. «Franklin Clarence Mars». www.robinsonlibrary.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.