Սլավկո Ավսենիկ
Սլավկո Ավսենիկ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1929[1] Begunje na Gorenjskem, Ռադովլիցա, Սլովենիա |
Երկիր | Սլովենիա, ՀՍՖՀ և Հարավսլավիայի Թագավորություն |
Մահացել է | հուլիսի 2, 2015[2] (85 տարեկան) Begunje na Gorenjskem, Ռադովլիցա, Սլովենիա |
Ժանրեր | Upper Carniola? |
Մասնագիտություն | երգերի հեղինակ և ակորդեոնահար |
Գործիքներ | ակորդեոն |
Պարգևներ | |
Կայք | avsenik.com |
Slavko Avsenik Վիքիպահեստում |
Սլավկո Ավսենիկ (սլովեներեն՝ Slavko Avsenik, նոյեմբերի 26, 1929[1], Begunje na Gorenjskem, Ռադովլիցա, Սլովենիա - հուլիսի 2, 2015[2], Begunje na Gorenjskem, Ռադովլիցա, Սլովենիա), սլովեն երգահան, երաժիշտ, «Ավսենիկ եղբայրներ» երաժշտական համույթի հիմնադիր։ Սկսած 1953 թվականից, երբ ստեղծվեց հիշյալ երաժշտախումբը, Սլավկո Ավսենիկը ձայնագրել ու թողարկել է հազարից ավելի երգեր[3], լայն ճանաչում ու համբավ ձեռք բերել ինչպես հայրենի Սլովենիայում, այնպես էլ Եվրոպայի և Ամերիկայի շատ ու շատ երկրներում՝ դառնալով սլովենյան մշակույթը յուրովի խորհրդանշող անձնավորություն[4][5][6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատանության տարիներին Սլավկոն հրապուրված էր դահուկավազքով, բայց երբ լուրջ վնասվածք ստացավ, որոշեց նվիրվել երգարվեստին։ 1953 թվականին նա արդեն պրոֆեսիոնալ երաժիշտ էր՝ հայտնի ակորդեոնահար[7]։ Չորս տասնամյակից ավելի ձգված երաժշտական գործունեության ընթացքում նա կարևորագույն դեր է խաղացել հատկապես իր հարազար երկրամասի՝ Լեռնային Կառնիոլայի (սլովեներեն՝ Gorenjska) ժողովրդական երգերը տարածելու, աշխարհի տարբեր անկյուններում ճանաչված ու սիրված դարձնելու գործում։ Հատկանշական է, որ Ավսենիկ եղբայրների երաժշտախմբի օրինակով ազգագրական-ժողովրդական երգարվեստի բազմաթիվ համույթներ են ստեղծվել Սլովենիայի այլ վայրերում, Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Հյուսիսային Իտալիայում, Բենիլյուքսի երկրներում, Ալպյան բնակավայրերում... Դրանց նպատակը եղել և մնում է ազգի, ժողովրդի ոգու արտահայտումը երգի, երաժշտության միջոցով։ Ավսենիկի երաժշտախմբի կատարումներից առավել տարածված ու սիրված է Na Golici (գերմաներեն՝ Trompetenecho, անգլերեն՝ Trumpet Echoes) պոլկան[8], որը համարվում է ամենից հաճախ ու շատ կատարված և կատարվող գործիքավորված երգը աշխարհում[9]։
Երաժշտախումբը, որ հայտնի էր "Ansambel bratov Avsenik" կամ "Slavko Avsenik und seine Original Oberkrainer" անվամբ, հազարավոր համերգներ է տվել, ելույթ ունեցել միլիոնավոր երաժշտասերների, այդ թվում՝ պետությունների ղեկավարների առջև, բազմիցս հանդես եկել հեռուստատեսությամբ ու ռադիոյով։ Նրա կատարումների ձայնագրությունները վաճառվել են ավելի քան 36 միլիոն օրինակով, և Ավսենիկը վաստակել է 31 «ոսկե», 2 «ադամանդե», 1 «պլատինե» ձայնասկավառակ[10]։ Նրան պատկերավոր կերպով անվանում էին «20-րդ դարի Յոհան Շտրաուս»։ 1999 թվականին Սլովենիայի կառավարությունը նրան շնորհել է բարձրագույն պետական պարգև՝ Ազատության շքանշան։ Ավսենիկը մահացել է 2015 թվականի հուլիսի 2-ին, 85 տարեկան հասակում[11]։ Անվանի երաժիշտի բնօրրանում բացվել ու գործում է նրա տուն-թանգարանը[12], իսկ գործը շարունակում է որդին՝ Սլավկո Ավսենիկ Կրտսերը (Slavko Avsenik mladší):
Պատիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երգարվեստում ունեցած իր վաստակի համար 1990 թվականին արժանացել է Հերման Լյոնս պլատինե մեդալի
- 1987 թվականին Ավսենիկ եղբայրների երաժշտախումբը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում[13]
- 1979 թվականին Սլավկո Ավսենիկի կենսագրությունը ներառվել նշանավոր մարդկանց կենսագրությունները պարունակող է Who’s Who ժողովածուում[14]
- 1983 թ. նրան շնորհվել է Սլովենիայի Հանրապետության Արծաթե աստղ շքանշան[14]
- 1999 թ.՝ Սլովենիայի Հանրապետության Ազատության շքանշան
- 2010 թ.՝ Ավստրիայի Շտիրիա երկրամասի ոսկե պատվոնշան[15]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Goldene Klänge aus Oberkrain (Telefunken, 1971) (DE: )[16]
- Goldene Klänge aus Oberkrain II (Telefunken, 1973)
- Jägerlatein in Oberkrain (Telefunken, 1974)
- Jägerlatein in Oberkrain (London International, 1974)
- Es ist so schön ein Musikant zu sein (2xLP, Telefunken, 1974)
- 16 Welterfolge (Telefunken, 1975)
- Mit Musik und guter Laune (2xLP, Telefunken, 1975)
- Seine Musik begeistert Millionen (1975) (DE: )
- Sonntagskonzert (Telefunken, 1975)
- Lustig und fidel (Telefunken, 1978)
- He! Slavko! Spiel uns eins! (Telefunken, 1978)
- Ein Feuerwerk der Musik (Koch Records, 1986)
- Wir bleiben gute Freunde (Koch Records, 1990)
- Es ist so schön ein Musikant zu sein (Virgin, 1990)
- Polkafest in Oberkrain (CD, Koch Records, 1997)
- Am schönsten ist’s zu Haus
- Auf silbernen Spuren (Royal Sound)
- Stelldichein in Oberkrain (Telefunken)
- Daheim in Oberkrain (Telefunken)
- Die 20 Besten (cass)
- Ein Abend mit Slavko Avsenik und seinen Original Oberkrainern (Telefunken)
- Mit Polka und Waltzer durch die Welt (Telefunken)
- Im schönen Oberkrain (Telefunken, Deutscher Schallplattenclub)
- Die Oberkrainer spielen auf (10″, Telefunken) [1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #122425561 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Simon Frith, ed., World Music, Politics and Social Change: Papers from the International Association for the Study of Popular Music (Manchester University Press, 1991), 978-0719028793, pp. 76–78. Excerpts available at Google Books.
- ↑ Leopoldina Plut-Pregelj, Carole Rogel, The A to Z of Slovenia (Rowman & Littlefield, 2010), 978-0810872165, p. 314. Excerpts available at Google Books.
- ↑ Dieter Schulze, Slowenien (Baedeker, 2011), 978-3829712682, p. 65. Excerpts available at Google Books.
- ↑ https://www.culture.si/en/Avsenik_Ensemble
- ↑ https://www.ceeol.com/search/article-detail?id=299611
- ↑ Rahten, Andrej (2013). «Avsenik, Slavko». Novi Slovenski biografski leksikon [The New Slovene Biographical Dictionary] (Slovenian). Založba ZRC. ISBN 9789612546458.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ http://www.mooslern-online.de/oberkrainermusik/index.php Արխիվացված 2010-07-15 Wayback Machine |wayback=20100715111221 |text=mooslern-online.de |archiv-bot=2018-08-27 17:21:54 InternetArchiveBot }}
- ↑ «STA: Legendary Musician Slavko Avsenik Dies». Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ https://www.radolca.si/en/attractions/museums-and-galleries/avsenik-museum
- ↑ «Hohner über Slavko Avsenik». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 14,0 14,1 http://www.ultimus.de/fmus200411.htm Արխիվացված 2010-03-12 Wayback Machine |wayback=20100312103014 |text=Bericht vom Musiklexikon ultimus über Slavko Avsenik |archiv-bot=2018-08-27 17:21:54 InternetArchiveBot }}
- ↑ Kleine Zeitung vom 18. November 2010, S. 28
- ↑ Auszeichnungen für Musikverkäufe: DE
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ivan Sivec: Slavko Avsenik und seine Original Oberkrainer. Verlag ICO, Mengeš 2015, ISBN 978-961-6868-51-8.
- Ida und Karl Lanzmaier, Brigitte Avsenik: Es ist so schön, ein Musikant zu sein. Verlag Avsenik, Begunje 1999, ISBN 961-90656-2-X.
- Urs Marti: 50 Jahre Avsenik-Musik. Verlag Avsenik, Begunje 2003, ISBN 961-90656-4-6.
- Urs Marti: Slavko Avsenik und seine Original Oberkrainer. Das Nachschlagewerk für Sammler. ISBN 978-3-033-01115-1.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.avsenik.com/
- Webpräsenz Gasthaus und Galerie Avsenik
- Herkunft der Telefunken-Tonaufnahmen
- Avsenik-Musikdatenbank von Anton Schatz Արխիվացված 2013-08-20 Wayback Machine
- Fan-Seite krainer-music.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլավկո Ավսենիկ» հոդվածին։ |
|