Սիրիլ Ջեյմս Քյուսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրիլ Ջեյմս Քյուսակ
Ծնվել էնոյեմբերի 26, 1910(1910-11-26)[1][2][3][…]
ԾննդավայրԴուրբան, Նատալ, Հարավաֆրիկյան Միություն[4]
Մահացել էհոկտեմբերի 7, 1993(1993-10-07)[2][3][5][…] (82 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունԴուբլինի համալսարանական քոլեջ և Newbridge College?
Քաղաքացիություն ՀԱՀ և  Իռլանդիա
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Maureen Cusack?
Երեխա(ներ)Նիամ Կյուսակ, Sorcha Cusack?, Շինեյդ Կյուսակ, Catherine Cusack? և Pádraig Cusack?

Սիրիլ Ջեյմս Քյուսակ[6] (անգլ.՝ Cyril James Cusack, նոյեմբերի 26, 1910(1910-11-26)[1][2][3][…], Դուրբան, Նատալ, Հարավաֆրիկյան Միություն[4] - հոկտեմբերի 7, 1993(1993-10-07)[2][3][5][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության իռլանդացի դերասան, ում կարիերան տևել է ավելի քան 70 տարի[7][8][9][10]։ 2020 թվականին «The Irish Times»-ի կարծիքով նա ներառված էր իռլանդացի մեծագույն կինոդերասանների ցանկում` համար 14-ի ներքո[11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյուսակը ծնվել է Դուրբանում (Հարավաֆրիկյան Հանրապետություն)։ Նրա մայրը` Էլիս Վայոլեթը (ծննդյամբ` Կոուլ) անգլիացի դերասանուհի և պարուհի է, հայրը` Ջեյմս Ուոլտեր Քյուսակը աշխատել է հեծելազորային ոստիկանությունում[7][12]։ Սիրիլի ծնողները բաժանվել են, երբ նա երեխա էր, և մայրը իր հետ տարել է նրան Անգլիա, այնուհետև Իռլանդիա։ Այնտեղ նա կրկին ամուսնացել է։

Առաջին անգամ նա ելել է բեմ 7 տարեկան հասակում։ Քյուսակը ավարտել է Դուբլինի համալսարանական քոլեջը։ 1932 թվականին նա ընդունվել է ծառայության Իռլանդիայի ազգային թատրոնում[13]։ Հետագայում Սիրիլ Քյուսակը հաջողությամբ հանդես է եկել Դուբլինի, Փարիզի և Նյու Յորքի թատերական հրապարակներում։

1963 թվականին նա միացել է Լոնդոնի Թագավորական Շեքսպիրյան թատրոնի թատերախմբին։ Նույն տարում նա արժանացել է ռադիոյի և հեռուստատեսության ոլորտում առաջին իռլանդական «Jacob’s Award» մրցանակի «RTÉ One» ալիքի Տրիպտիխ նախագծում աշխատելու համար։

Նա 1977-1980 թվականներին ստացել է պատվավոր աստիճաններ համապատասխանաբար Իռլանդական ազգային համալսարանից և Դուբլինի համալսարանից։

Քյուսակի վերջին ներկայացումը եղել է Անտոն Չեխովի Երեք քույր պիեսը, որում նրա երեք դստեր դերը խաղացել են քույրերը։

1993 թվականի հոկտեմբերին Քյուսակը մահացել է իր տանը 82 տարեկան հասակում շարժիչ նեյրոնների հիվանդությունից (հայտնի է որպես Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ)՝ 83 տարեկան դառնալուն մի ամիս մնացած։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը` իռլանդացի դերասանուհի Մերի Մարգարետ «Մորին» Կիլի (1945-1977)
  • Դուստրրը` Շինեյդ Քյուսակ, դերասանուհի
  • Թոռը` Ռիչարդ Բոյդ Բարրեթ, քաղաքագետ-սոցիալիստ
  • Թոռը` Սեմյուել Այրոնս
  • Թոռը` Մաքս Այրոնս, դերասան
  • Դուստրը` Սորչա Քյուսակ, դերասանուհի
  • Երկու թոռ
  • Դուստրը` Նիամ Քյուսակ, դերասանուհի
  • Թոռը` Կալամ Լինչ, դերասան
  • Որդին` Պոլ Քյուսակ
  • Որդին` Պորիկ, թատերական պրոդյուսեր
  • Թոռնուհին` Մեգան Քյուսակ
  • Թոռնուհին` Կիտի Քյուսակ
  • Երկրորդ կինը` Մերի Ռոուզ Կաննինգեմ (1979-1993)
  • Դուստրը` Կետրին Քյուսակ, դերասանուհի

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #130586285 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
  6. «Cyril Cusack Biography (1910-)». www.filmreference.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  7. 7,0 7,1 «Cyril Cusack, 82, the Irish Actor Often Seen as His Country's Best». New York Times. 1993 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  8. «Cyril James Cusack actor». Encyclopædia Britannica. 2014 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  9. «Cyril James Cusack | Irish actor». Encyclopedia Britannica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  10. Cyril Cusack Internet Movie Database կայքում
  11. Donald Clarke, Tara Brady. «The 50 greatest Irish film actors of all time – in order». The Irish Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  12. «FilmRef». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  13. «The Abbey Theatre Archive». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրիլ Ջեյմս Քյուսակ» հոդվածին։