Սենեքերիմ Տեր-Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենեքերիմ Տեր-Հակոբյան
Ծնվել է1881
Գյումուշխանե, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1938
Մասնագիտությունբանասեր և մանկավարժ
Հաստատություն(ներ)Գևորգյան Հոգևոր Ճեմարան
Ալմա մատերԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1900)

Սենեքերիմ Խաչատուրի Տեր-Հակոբյան (1881, Գյումուշխանե, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1938), հայ բանասեր, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենեքերիմ Տեր-Հակոբյանը ծնվել է 1881 թվականին Թուրքիայի Տրապիզոնի վիլայեթի Գյումուշխանե գյուղում։ Հայտնի է եղել նաև «Չելեպի» անունով։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի վարժարանում։ 1896 թվականին ընդունվել է Էջմիածինի Գևորգյան ճեմարանի դպրոցական բաժինը, որն ավարտել է 1900 թվականին։

Այնուհետև ուսումը շարունակել է ճեմարանի լսարանական բաժնում։ Այստեղ Սենեքերիմ Տեր-Հակոբյանին դասավանդել են Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Հակոբ Մանանդյանը, Ստեփան Կանայանցը և այլ հայագետներ։ Ուսման ավարտին պաշտպանություն է ներկայացրել «ԺԶ դարու Հայոց եկեղեցական պատմությունը» ավարտական շարադրանքը, որն արժանացել է «հույժ գովելի» գնահատականի։ Ուսումը շարունակել է Գերմանիայի Հանրապետությունում, Ավարտելով 1910 թվականին, Բեռլինի Համալսարանի Փիլիսոփայական ֆակուլտետը։

Դասավանդել է Թավրիզի, Երևանի, Ալեքսանդրապոլի, Շուշիի, Նախիջևանի, Թիֆլիսի և Բաքվի հայկական դպրոցներում, Գևորգյան ճեմարանում (1910-1917 թթ.)։ Եղել է Էջմիածնի թանգարանի վարիչի օգնական (1917-1921 թթ.), Էջմիածնի մատենադարանի տնօրեն (1921-1937 թթ.Մեծ Եղեռնից փրկված հայ գաղթականներից հավաքել է հարուստ ազգագրական նյութեր, մատենադարանի հավաքածուները հարստացրել նոր ձեռագրերով։ Հեղինակ է մի շարք հոդվածների և ուսումնասիրությունների (անտիպ)։ Տեր-Հակոբյանի արխիվը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում[1][2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարձել է ստալինյան բռնաճնշումների զոհ, 1937 թվականին անհիմն բռնադատվել է, ապա՝ գնդակահարվել։ 1954 թվականին արդարացվել է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադամյան Ա., Սենեքերիմ Տեր-Հակոբյանի արխիվը, ԼՀԳ, 1971, № 12:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սենեքերիմ Տեր-Հակոբյանի արխիվը» (PDF).(չաշխատող հղում)
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 671