Գյումյուշհանե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյումուշհանե (այլ կիրառումներ)
Քաղաք
Գյումյուշհանե
թուրքերեն՝ Gümüşhane
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԳավառԳյումուշհանե
ԲԾՄ1227 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն57 269 մարդ (2018)
Ազգային կազմթուրքեր, հայեր, քրդեր
Տեղաբնականունգյումուշխանցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ29100
Պաշտոնական կայքgumushane.bel.tr(թուրքերեն)
Գյումյուշհանե (Թուրքիա)##
Գյումյուշհանե (Թուրքիա)

Գյումուշհանե, քաղաք, Թուրքիայի Գյումուշհանե գավառի կենտրոնն է։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Սև ծովի ավազանին պատկանող Խորշատ գետի հովտում։ Շրջապատում են զառիվեր կողերով ապառաժներ։ Գտնվում է Երզնկա քաղաքից հյուսիս-արևմուտք։ Էրզրում-Տրապիզոն ճանապարհի աջ կողմում։

Ռեսուրսներ և կլիմայական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուն քաղաքը զուրկ է բուսականությունից, բայց նրան շրջապատում են գեղեցիկ և ընդարձակ այգիները։ Գյումուշհանեն հայտնի է իր տանձով և խնձորով։ Ջրառատ է, բարենպաստ կլիմայական պայմաններով։ Քաղաքից հարավ կա մի փոքրիկ լճակ։ Հնուց ի վեր հայտնի է եղել իր հանքավայրերով։ Հանքավայրերը հարուստ են արծաթով, վերջերս հայտանբերվել են նաև ոսկի, երկաթ, քարածուխ, կապար և պղինձ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում քաղաքը մտնում էր Փոքր Հայքի մեջ, սկզբում Առաջին Հայքի մեջ, ապա Հուստինյանուս I կայսրի վարչական փոփոխությունների պատճառով Երկրորդ Հայքի մեջ։ XVII դարից այն Տրապիզոն նահանգի Գյումուշհանե գավառի կենտրոնն է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի 1872 1892
Բնակիչ 990 տուն 8000 մարդ - 2500 հայ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյումյուշհանե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 134