Սաֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաֆի
արաբ.՝ آسفي‎‎‎
Vue sur biada2.jpg
Սաֆիի թաղամասերից մեկը
32°18′00″ հս. լ. 9°14′00″ ամ. ե. / 32.3° հս. լ. 9.233333° ամ. ե.
Երկիր Մարոկո Մարոկո
Նահանգ Սաֆի
Քաղաքապետ Մոհամեդ Քարիմ
Այլ անվանումներ Ասֆի
Խոսվող լեզուներ Արաբերեն
Բնակչություն 485 798 մարդ
Խտություն 5 060 մարդ/կմ²
Ազգային կազմ Արաբներ
Կրոնական կազմ Մահմեդականներ
Փոստային ինդեքս 46000
##Սաֆի (Մարոկկո)
Red pog.png

Սաֆի (արաբ.՝ آسفي‎‎‎‎, արտասանվում է Ասֆի, բայց ամենուրեք ընդունված է անվան ֆրանսիական տարբերակը՝ Safi), քաղաք Մարոկկոյում, համանուն նահանգի վարչական կենտրոնը։

Պատմություն[խմբագրել]

Հին դարերում Սաֆիի տեղում բնակավայր է ստեղծվել քանանացիների կողմից, ապա այնտեղ գաղութ են հիմնել կարթագենացիները, որոնք և անվանել են բնակավայրը «Ասֆի»։ Հետագայում այն բնակեցրել են հռոմեացիները, գոթերը, մինչև մահմեդականների ներխուժումը, որոնք վերջնականապես տիրեցին Սաֆիին XI դարում։ Պատմիչ Իբն Խալդունը հիշատակում է Սաֆին որպես 13-րդ դարի ռիբաթ - «անհավատների» դեմ պատերազմելու (ջիհադի) նպատակով կառուցված ամրոց։ Պորտուգալացիները զավթեցին քաղաքը 16-րդ դարում և կառուցեցին մեկ այլ ամրոց։ Սաֆին իր պատմա-մշակութային գագաթնակետին հասավ 16-17-րդ դարերում, Սաադի սուլթանների իշխանության ժամանակաշրջանում։

Ճարտարապետություն[խմբագրել]

Ձգվելով Ատլանտյան օվկիանոսի ափի երկայնքով և տարածվելով մերձափնյա բարձունքները, Սաֆին միջնադարյան և ժամանակակից ճարտարապետության խառնուրդ է։ Լավ վիճակում պահպանվել են պորտուգալական ամրոցը, միջնադարյան միջնաբերդը և Ղասբան՝ 18-րդ դարի բերդաքաղաքը։

Տնտեսություն[խմբագրել]

Սաֆիի տնտեսությունը հիմնականում հենվում է նավահանգստի գործունեության վրա։ Նրա նավահանգիստը ծառայում է երկրի ներսում գտնվող Մարակեշ քաղաքի կարիքներին՝ արտահանելով և ներմուծելով զանազան ապրանքներ։ Նավահանգիստը նաև կարևոր հանգույց է Սաֆի նահանգի խորքում գտնվող Յուսուֆիայից ֆոսֆատների արտահանման համար։ Քաղաքի տնտեսության կարևոր մասն է կազմում նաև սարդինի ձկնորսությունը և սարդինաձկների պահածոների գործարանները։ Սաֆին նաև հայտնի է իր կավե ամանեղենի արհեստանոցներով։

Բնակչություն[խմբագրել]

Բնակչությունը միատարր է, բաղկացած է տեղացի արաբականացված էթնոսից։ Կրոնը՝ սուննի մահմեդականություն։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. VIII, Page 764