Սարուխան (Գեղարքունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Սարուխան գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Սարուխան (բազմանշանակություն)։
Գյուղ
Սարուխան
40°17′21″ հս. լ. 45°08′03″ ավ. ե. / 40.289167° հս. լ. 45.134167° աե. ե.
Երկիր Հայաստան
Մարզ Գեղարքունիքի մարզ
Պաշտոնական լեզու Հայերեն]
Բնակչություն 8379[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
##Սարուխան (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Սարուխան (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Սարուխան — գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Գավառ մարզկենտրոնից 7 կմ հարավ:

[խմբագրել] Պատմություն

Հիմնադրվել է Ք.ա. 2-1 հազարամյակներում կառուցված կիկլոպյան ամրոցի (Ծաղկավանքի բլուր) հարավային կողմում` Ք. ա. 1-ին հազարամյակում։ Տարածքում հայտնաբերվել է նաև արտաշիսյան սահմանաքար: Միջնադարում եղել է Ծմակ գավառի կենտրոնը: Գավառապետ-մելիքներից հիշատակված են մելիք Փարսադանը 17-րդ դ., մելիք Մալխասը և մելիք Մանուչարը: Այստեղից էր նաև Սևանա կղզու վանահայր Մխիթար եպիսկոպոսը (17-րդ դար): Հիմնովին ավերվել է 1732-1733 թթ. լեզգիների արշավանքի ժամանակ: 19-րդ դարի սկզբին Երևանի խանի ջանքերով բնակեցվել է «Թարաքամա» կոչվող թաթարներով (8-10 տնտեսություն), որոնք կլիմային չհարմարվելով շուտով հեռացել են: Նրա այսօրվա բնակիչները հանդիսանում են Հին Բայազետ գավառի (Այրարատ նահանգի Կոգովիտ 7-18 դդ..: գավառ, այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում Աղրի նահանգի մեջ) Սբ. Օհան և Զանկիզոր (Զակյազուր)գյուղերից 1830 թ. գաղթածների սերունդները։ Գյուղը 1928 թ անվանվել է ի պատիվ կոմունիստ հեղափոխական Հովհաննես Սարուխանյանի (1882-1920)։ Հանրապետության ամենամեծ գյուղերից է ունի 8750 բնակիչ:

[խմբագրել] Ծանոթրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով